«Իրանի հրթիռային հարվածի մոտիվները բազմաշերտ են, կա նաև Թուրքիայի հանգամանքը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մի լսեք Իսրայելի հասցեին Էրդողանի հոխորտանքները: Ավելի շուտ՝ լսեք իհարկե, բայց դրանք թերևս համատեղ խաղը քողարկող հոխորտանքներ են: Համատեղ խաղ, որի «մարզչի» դերում թերևս Բրիտանիան է՝ մերձավորարևելյան ռեգիոնի վերաձևման իր պատկերացումով:
Իրանի հրթիռային հարվածի մոտիվները իհարկե բազմաշերտ են, ու դրանցում թերևս պետք չէ բաց թողնել Թուրքիայի հանգամանքը: Ուշադրության էր արժանի Էրդողանի հայտարարությունների տրամաբանությունը, կապված Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների հետ: Էրդողանը նուրբ, բայց բավականին թափանցիկ ձևով փորձում էր ձևավորել Լիբանան թուրքական ռազմական, հետևաբար ռազմա-քաղաքական մուտքի «հիմքը»՝ Իսրայելի գրոհի վրա:
Այս հարցն է թերևս եղել նաև Նյու Յորքում Մակրոն-Փեզեշկիան հանդիպման առանցքային հարցերից մեկը: Հիշեցնեմ, որ նրանք օրեր առաջ Նյու Յորքում քննարկել են Լիբանանը: Լիբանանը, որը Մերձավոր Արևելքում Ֆրանսիական ներկայության «հենքն» է: Կարելի է պատկերացնել, թե ինչ է նշանակելու Ֆրանսիայի համար, եթե Իսրայելի ագրեսիայից «պաշտպանելու» համար Լիբանան մտնի Թուրքիան:
Իսկ ի՞նչ էր հայտարարում Էրդողանը երկու օր առաջ: Հայտարարում էր, որ Լիբանան Իսրայելի ներխուժումը չի ավարտվի այնպես, ինչպես նախկինում: Այլ կերպ ասած, «նախկինում մենք չենք մտել, այս անգամ՝ կմտնենք պաշտպանելու»:
Իրանի հարվածը Իսրայելին ու հայտարարությունները, որ պետք չէ դուրս գալ Իրանի դեմ, թերևս հասցեագրված է ոչ միայն Թել Ավիվին, այլ նաև Թեկ Ավիվի ագրեսիայի վրա սեփական ծրագրեր կառուցող Թուրքիային՝ Լիբանանը քո գոտին չէ, չփորձես մտածել այնտեղ հայտնվելու մասին:
Կթողնի՞ Անկարան այդ միտքը: Այդ հարցի պատասխանը թերևս Անկարայում չէ, այլ Լոնդոնում, որի համար Թուրքիան մերձավորարևելյան անխուսափելի վերաձևումների գործընթացում առանցքային «գործիքներից» մեկն է: Իհարկե սա ինքնին չի նշանակում, որ Անկարան բացարձակ գործում է Լոնդոնի հրահանգներով: Էրդողանն իհարկե կայացնում է ինքնուրույն որոշումներ»:

Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է. «Ժողովուրդ»
1409:06
Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»
1509:00
Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. «Ժողովուրդ»
3008:54
«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
10102:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
11501:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
10600:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
10500:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
112Երեկ, 20:12