«Աղոթքով ավարտելն ու մարդկանց տուն ճանապարհելը հիասթափության ալիք է հարուցում»․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, «Արմլուր»-ի եթերում անդրադառնալով հարցին, ըստ որի՝ «սկսվում է Սրբազան պայքարի թեժ փուլը, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է սպասվում հասարակությանը, և արդյո՞ք դուք մասնակցություն ունենալու եք նոր փուլին», պատասխանել է, որ ֆիզիկապես չի մասնակցելու, քանի որ որևէ հստակ ծրագիր չկա ներկայացված։ «Ես իրենց ծրագրին տեղյակ չեմ։ Մի տեսակ կարծես թե ծրագիրը գաղտնի է պահվում։ Ակտիվ գործողությունների անցնելու հայտարարությունից բացի իրենք պատշաճ չեն իրազեկել հանրությանը, թե ինչ են պատրաստվում անել։ Ես ֆիզիկապես մասնակցություն չեմ ունենալու։ Որովհետև վերջին հանդիպումների ընթացքում որևէ վճռական բան չի արվել։ Երբ ամեն անգամ աղոթքով ավարտում և ճանապարհում են մարդկանց տուն, դա հիասթափության ալիք է հարուցում։ Ես սիրում եմ գնալ մի գործընթացի ետևից, որտեղ վճռականություն և որոշակիություն կա։ Ես այստեղ որոշակիություն չեմ տեսնում։ Ես ողջունում եմ Բագրատ Գալստանյանի նախաձեռնած և ղեկավարած շարժումը, որովհետև ինքը ընդդիմադիր դաշտում վերջին 6 տարում միակ մարդն էր, որ կարողացավ այդքան ժողովուրդ հավաքել իր կողքը։ Բայց պետք է տնտեսվար գտնվել ժողովրդական կապիտալի նկատմամբ։ Ժողովուրդը գալիս է որոշակի ակնկալիքով, բայց երբ տեսնում է՝ այդ ակնկալիքն անորոշ է, աստիճանաբար շարքերը մարում են»,- նշել է Պետրոսյանը։

«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
2718:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
7417:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
6717:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
5417:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
6316:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
6016:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
11716:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
7615:36