Ռուսներն ավելի քան 100 ուկրաինացի գերու են մահապատժի ենթարկել

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պաշտոնապես արձանագրել է ռուս զինվորների կողմից ուկրաինացի ռազմագերիների մահապատժի ավելի քան 100 դեպք, սակայն իրականում այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ Այս մասին Radio NV-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։
«Այժմ մենք գիտենք ավելի քան 100 ուկրաինացի զինվորների մասին, որոնք գերեվարվելուց հետո մահապատժի են ենթարկվել։ Սա Ռուսաստանի գիտակցված քաղաքականությունն է, սակայն միջազգային կազմակերպությունները աչք են փակում սրա վրա։ Ես չեմ տեսնում ոչ հասարակական, ոչ իրավական արձագանք այս իրադարձություններին. դեռևս չկան ռազմական հանցագործների ձերբակալման օրդերներ»,- նշել է Լյուբինեցը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ՝ նման հանցագործությունները գրանցելու համար։
Լուսանկարում՝ Ուկրաինայի հերոս Ալեքսանդր Մացիևսկին է, ում ևս մահապատժի են ենթարկել:

Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ (լուսանկար, տեսանյութ)
5223:12
Ադրբեջանում զինամթերքի պայթյունի հետևանքով կա զոհ ու վիրավոր
10418:48
Վթար՝ Պռոշյան բնակավայրի տարածքում. 18-ամյա աղջիկը մահացել է
13918:36
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին հասցված լրջագույն վնասի մասին
16817:37
Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ
14014:30
Ինդոնեզիայի շրջաններից մեկում հզոր փոթորիկ և տորնադո է տեղի ունեցել (տեսանյութ)
12712:24
Վայոց Ձորում հիվանդի հարազատը վիճաբանել է 2 բժշկի հետ, բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք
13110:48
Հորմուզի նեղուցում երկու լցանավ է բախվել ականների և հրդեհվել
23809:49