«Դպրոց չհաճախելու պատճառը կոշիկ կամ հագուստ չունենալը չէ, երեխաներին ուղղորդում են մուրացկանության». Լիլիթ Ստեփանյան

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աղքատությունը կարելի է կրճատել միայն և միայն կրթության միջոցով»,- այս մասին ԱԺ-ում Սոցիալական աջակցության մասին և կից ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ եթե սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքի երեխան դուրս է մնում կրթությունից, ապա սա ապացույց է, որ այդ ընտանիքը շարունակելու է մնալ սոցիալական ծանր պայմաններում և աջակցություն ստանալ:
«Եթե սոցիալապես անապահով ընտանիքի կամ առհասարակ որևէ ընտանիքի երեխան դուրս է մնում կրթությունից, ամենևին չի նշանակում, որ դրա հիմնական պատճառը կոշիկի կամ հագուստի բացակայությունն է: Բազմաթիվ են դեպքերը, երբ ընտանիքի անդամները կամ ծնողները դպրոցում սովորելու կամ մանկապարտեզ հաճախելու ընթացքում այլ տեղեր են ուղարկում՝ մասնավորապես մամուլում հրապարակումներ կան, որ երեխան դպրոցում կամ մանկապարտեզում հայտնվելու փոխարեն զբաղվում է մուրացկանությամբ»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ քննարկվող նախագծով նախատեսվում է նաև կանխարգելել նման երևույթները:

«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
218Երեկ, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
25316.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
27116.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
30116.09.2026, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
32215.09.2026, 08:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
41314.09.2026, 08:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
47713.09.2026, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
47713.09.2026, 13:18