Նոր կադրեր` P. Diddy-ի սկանդալային երեկույթներից

Համացանցում կադրեր են հրապարակվել ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսի (P. Diddy, Փաֆ Դեդի) կազմակերպած երկույթներից մեկից, ով, հիշեցնենք, մեղադրվում է սեռական բռնությունների և թրաֆիքինգի մեջ։ Կադրերում ռեփերն է՝ ձեռքին խմիչք, շրջապատված աղջիկներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ շուրջ 120 մարդ ռեփերին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ։ Նշվում է, որ ամենաերիտասարդ տուժողը 9 տարեկան է, ամենամեծը՝ 39։ Ռեփերի դեմ հայց ներկայացրածներից 25-ն անչափահաս են: Բռնությունների մեծ մասը տեղի է ունեցել 2015 թվականից հետո: Կան նաև հանցագործություններ, որոնք կատարվել են 1991 թվականից հետո՝ Մայամիում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում։
Ռեփերի անվան շուրջ սկանդալը Հոլիվուդում համարվում է ամենամեծը: Պարզվել է, որ նրա երեկույթներին ներկա են եղել նաև բազմաթիվ հայտնիներ, ովքեր ականատես են եղել այդ բռնություններին ու երկար տարիներ լռել են: Խոսքը Նաոմի Քեմփբելի, Ուիլ Սմիթի, Սնուփ Դոգի, Բեյոնսեի, Լեոնարդո Դի Կապրիոյի, Ջենիֆեր Լոպեսի և այլ աստեղերի մասին է։ Դատախազները հայտնել են, որ ռեփերը կազմակերպել է սեքսուալ երեկույթներ, որոնց ժամանակ զոհերին թմրանյութ է խմեցրել ու ստիպել կատարել սեռական ակտեր: Խուզարկության ժամանակ նրա կեցավայրում հայտնաբերել է թմրանյութ, զենք, մանկական յուղեր: Դիդին ձերբակալված է։ Նա և փաստաբանները հերքում են մեղադրանքները:


«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
70512.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
85309.10.2026, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
310107.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
110502.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
434601.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
123329.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
381323.09.2026, 11:48
Հայաստանը «Մանկական Եվրոտեսիլ»-ում կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը
153823.09.2026, 10:36