Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ուղևորների իրավունքների խախտում ՄԻՊ-ը չի տեսնո՞ւմ»․ Անժելա Էլիբեգովա

«Ուղևորների իրավունքների խախտում ՄԻՊ-ը չի տեսնո՞ւմ»․ Անժելա Էլիբեգովա
246
Երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2024 թ., 14:40

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ճիշտ եմ հասկանում, որ 21-րդ դարում ես մյուս ամսվանից չեմ կարողանա նստել ավտոբուս, եթե չունենամ այ հենց իմեննոյ 100 դրամանոց կոպեկ։
Այսինքն՝ տաքսի նստելուց քարտս կարամ կցեմ, խանութ գնալուց կարամ կցեմ, իսկ քաղաքային տրանսպորտից օգտվելուց չեմ կարող, որովհետև Երևանի քաղաքապետարանը վիձիծե լի որոշել ա, որ ես միայն TelCell-ին պիտի տրամադրեմ իմ անձնական տվյալները։
Որովհետև վիձիծե լի մենաշնորհը ինքն ա։ Չես ուզում քո ողջ դատան հայտնվի անհասկանալի մասնավոր ընկերության ձեռքում, որի սարքերը պարբերաբար կախում ա, ոտքով քայլի, առողջարար ա։
Ամոթ էլ ա հարցնել, իմ և ավտոբուսից ամեն օր օգտվող մոտ 650 հազար ուղևորի իրավունքների խախտում ստեղ ՄԻՊ-ը հեչ չի՞ տեսնում, առավել ևս, որ ԿԲ-ի մասին օրենքով արգելվում ա չընդունել ՀՀ դրամի որևէ նոմինալ»։

Աղբյուրը`   Անժելա Էլիբեգովա