«Հիմա Պապիկյանն ավելի բարձր արժեք է, քան բանակն ու զինվորի կյանքը»․ Ժաննա Ալեքսանյան
![]() 242 Երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2024 թ., 13:12 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակում մահերի համար երեկ ՊՆ-ն փորձում էր մեղադրել այդ մասին բարձրաձայնող եզակի ՀԿ-ներին։ Ասում են՝ մահվան դեպքերի թիվը կրկնակի նվազել է, բայց չեն հրապարակում իրենց թվերը։ Նրանց հետաքրքրում է նվազող թվեր, բայց ոչ մարդկային կյանքերը։ Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի համար մեղավոր են բոլորը՝ հասարակությունը, ընտանիքը, ՀԿ-ները, որոշ դեպքերում անգամ հենց սպանված զինվորը։ Մեղքը բարդել ուրիշների վրա։ Սա է այս իշխանությունների քաղաքականությունը և ոչ միայն բանակի դեպքում։ Բանակը փակել են, ոչ մի քննարկում, ոչ մի խոսք, ոչ մի մտահոգություն։ Փորձում են տաբու դնել բանակի թեմայի վրա, զինվորները պետք է սպանվեն, իսկ դուք պետք է լռեք։ Մեր մասին միայն լավը և ուրիշ ոչինչ։ Առաջին պատերազմից հետո բանակում մահվան դեպքերով կար տաբու մամուլի վրա, բայց ես միշտ լուսաբանել եմ, ինձ վրա կարծես չէր տարածվում Վազգեն Սարգսյանի կողմից դրված այդ արգելքը։ Մի անգամ նա ինձ ասաց․ «Անընդհատ մտածում էի, թե ինչու ես ինձ այդքան քննադատում, բայց հետո հասկացա, որ դա անում ես բանակի համար ու քեզ շատ սիրեցի»։ Նվիրում ու սեր բանակի հանդեպ, իսկ հիմա Պապիկյանն ավելի բարձր արժեք է, քան բանակն ու զինվորի կյանքը»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Պուտինն ու Փաշինյանը բանակցությունները կշարունակեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով»․ Պեսկով
014:12
«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն առ օրս չի վերացել»․ Մանե Թանդիլյան
7913:36
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
7413:24
«Չարիք նիկոլը չի նահանջի վրեժից». Աննա Մկրտչյան
8913:18
«Փաշինյանը փրկում է ժողովրդին «մարդակեր» Քոչարյանից, բայց դարձել է այդ «մարդակերը»». Անի Սամսոնյան
9613:00
«Հլա սրանց էժանագին պատասխանը»․ Արմեն Հովասափյան
9912:36
«ԵՄ-ն Ուկրաինային 80 մլն եվրո է հատկացրել՝ ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից»․ Կալաս
16112:31
«Մենք կվերանայենք ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար»․ Ռուբիո (տեսանյութ)
16711:50
