«Իսրայելի օդային հարձակման սցենարը նման էր 44-օրյայի ժամանակ Ադրբեջանի հարձակման սցենարին». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսրայելի վերջին օդային հարձակման սցենարը շատ նման էր 44-օրյա պատերազմի Ադրբեջանի օդային հարձակման սցենարին։
Իսրայելը, ըստ իսրայելական աղբյուրների, Իրանի տարածքից օդ էր բարձրացրել մեծ թվով ԱԹՍ-ներ, հասցրել ՀՕՊ-ի ռադարների համար ընկալելի տիրույթի, որպեսզի այդ ԱԹՍ-ներով բացահայտի ՀՕՊ տեղակայման վայրերը, որից հետո արդեն ՀՕՊ-ին շարքից հանելը րոպեների հարց էր։ Ակնհայտորեն Իրանի ԶՈՒ-ն հասկացել է այդ սցենարը և ՀՕՊ-երը չի բացահայտել, չի դարձրել թիրախ։
Իսրայելը միանշանակ այդ օդային հարձակումից բացառապես ստացել է քաղաքական առավելություն, իսկ ռազմական տեսանկյունից չի կարողացել խոցել այնպիսի թիրախներ, որոնք արդարացված կլինեին նման ռազմական ծախսի համար։ Իսկ թե Ֆ-16-երը մեկ ժամ օդում պահելն ինչ արժեք ունի, էլ չասեմ կիրառվող հրթիռների արժեքի մասին, դա արդեն մեկ այլ թեմա է, որի մասին առանձին կխոսեմ»։

«Սեպտեմբերի 19․ ոչ նիկոլական հայ մարդու համար ցավալի օր»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
3614:12
«Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել ու մեդա՞լ տալ․ ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»․ Հասմիկ Միքայելյան (տեսանյութ)
5912:48
«Հիշատակի օր» խորագրով հավաք ու երթ է իրականացվում (տեսանյութ)
7412:24
«Փորձությունները կհաղթահարենք բոլորս միասին»․ Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
6112:18
«Արցախի մասին երգեր մի գրեք, Արցախի մասին զգույշ խոսեք»․ Մետաքսե Հակոբյան
8411:06
«Արցախի անկումն սկսվեց այն պահին, երբ հարվածը նաև թիկունքից էր»․ Հունան Թադևոսյան
7810:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին (տեսանյութ)
6910:24
«Արցախը եղել և մնում է հայրենասեր յուրաքանչյուր մարդու սրտում»․ «Ապրելու երկիր» կուսակցություն (տեսանյութ)
7810:18