«Միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնելու ենք արցախահայության իրավունքների հարցը»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեր ժամանակակից պատմության ամենացավալի էջերից մեկի՝ Արցախի հայաթափման և կորստի երրորդ տարելիցն է։
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ամիսներ շարունակվող անմարդկային շրջափակման և Հայաստանի գործող իշխանությունների ձախողված քաղաքականության ու անգործության հետևանքով Արցախը հայաթափվեց, իսկ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ բռնի տեղահանվեցին իրենց դարավոր հայրենիքից։ Արցախի հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման։
Արցախի կորուստը միայն արցախահայության ողբերգությունը չէ։ Այն համազգային ցավ է, որը վերաբերում է յուրաքանչյուր հայի և առնչվում է մեր ժողովրդի պատմական հիշողությանը, իրավունքներին ու արժանապատվությանը։
Այսօր՝ երեք տարի անց, Արցախի հայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանային կայունության կարևորագույն հարցերից մեկը։
Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են հանրային օրակարգից դուրս մղել դրա մասին խոսակցությունը։ Սակայն պատմական իրողությունները չեն կարող մոռացության մատնվել քաղաքական որոշմամբ։
Մենք հստակ արձանագրում ենք՝ Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթություններից է լինելու միջազգային բոլոր հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել արցախահայության իրավունքների հարցը՝ պաշտպանելով նրանց անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրավունքը, ինչպես նաև սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ու պաշտպանության հարցերը։
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները և մյուս հայ գերիներն ու ապօրինի պահվող անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն»։

«Ոչ մեկն իրավունք չունի մեղադրելու արցախահայությանը»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
2014:48
««Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք սպառնալիքների առջև»․ Վարուժան Գեղամյան
2714:36
«Միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնելու ենք արցախահայության իրավունքների հարցը»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
3414:24
«Վերադարձի ճանապարհը սկսվում է ոչ թե հայտարարություններից, այլ Հայաստանի ու հայկական գործոնի ուժի վերականգնումից»․ Աբրահամ Գասպարյան
3314:18
«Նիկո՛լ, հերիք ա, ռադդ քաշի»․ Նարե Սոսե (տեսանյութ)
6313:54
«Վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով»․ Դերենիկ Մալխասյան
5013:42
«Ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
4913:36
«Ասում է՝ ես մրցանակ եմ ստանում, Ալիևը՝ չէ, անշնորհք բան է ստացվում․ ախպոր զգացում ունի»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6213:18