««Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք սպառնալիքների առջև»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր քչերն են հիշում, որ 2020 և 2023 թվականներից առաջ մեր հանրության մեջ հետևողականորեն քարոզվում էր «Ղարաբաղը տանք, պրծնենք ու հանգիստ ապրենք» սարսափելի ապազգային թեզը։ Ցավոք, դրան հավատացողներ շատ կային, այդ թվում՝ հանրության մտածող հատվածում։
Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 19-ին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը, հայկական բանակը և մտածող հատվածի մի զգալի մասը այս կործանարար թեզը իրականություն դարձրին՝ փաստացի համաձայնելով Արցախի լիարժեք օկուպացիային Ադրբեջանի կողմից։ Բառացի նստեցին ու լուռ նայեցին, թե ոնց է դա տեղի ունենում։
«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք նույնիսկ երեք տարի առաջ դեռ անհավանական էին թվում.
◾ Սյունիքի ու ՀՀ այլ մարզերի հանդեպ ադրբեջանական բացահայտ ագրեսիա, որի արդյունքում արդեն իսկ գրավված է ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ ինքնիշխան տարածքում,
◾ ՀՀ շարունակվող շրջափակում,
◾ ՀՀ ներսում ադրբեջանական նոր անկլավների ստեղծում (Տավուշի ու Արարատի մարզերում),
◾ ՀՀ-ով անցնող թյուրքական միջանցք (փաթեթավորված TRIPP անվամբ),
◾ ՀՀ-ում ադրբեջանցիների համայնքներ ստեղծելու վտանգ,
◾ և այդպես շարունակ։
Սրանք ոչ միայն նոր կորուստների նախանշաններն են, այլև քայքայվող պետականության, հասարակական համերաշխության սպառման ու ազգային արժեքների վախճանի։ Սրանք Արցախից հրաժարվելու գինն ու արդյունքն են։
Մենք այստեղ՝ մեր հայրենիքում հանգիստ ապրելու ենք միայն այն ժամանակ, երբ նորից կկարողանանք սահմանել համազգային նպատակներ՝ Արցախի պես։ Ինչքան էլ որ գրածս թվա ոչ ռացիոնալ, սա միակ ռացիոնալ բանն է»։

«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան
5202:06
«Սի Ծինփինը, Պուտինը և Թրամփը ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու պատրաստակամության մասին»․ Գարիկ Քեռյան
6501:24
«Առաջիկայում կտեսնեք բաներ, որ երբեք չեք տեսել, մեր պետությունն էլ չի տեսել, և դա նույնիսկ զարմանալի կթվա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
89Երեկ, 23:36
«Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ո’չ»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
91Երեկ, 23:18
«Մենք ձեզ հեռացնելու ենք, բայց առանց ձեզ հետ գործարքի»․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
93Երեկ, 22:54
«Ասացիք՝ առաջարկ կանեք, 5 օր հետո զարթնեցինք, Ալֆա ջոկատի հատուկջոկատայինները մեր տներում էին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
93Երեկ, 22:48
«Տեսնելով այսօրվա նոպաները՝ հարց առաջացավ՝ եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել»․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
73Երեկ, 22:18
«Ստեղս ա հասել իշխանությունը, օր առաջ հեղափոխություն արեք, ռադս կքաշեմ, կգնամ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
91Երեկ, 21:31