«Փաշինյանի «բանաձևը» եղել է նաև մինչև 2018թ. կառավարած համակարգի հիմքում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետության ընկալումը՝ «որպես հաց վաստակելու գործիք», Նիկոլ Փաշինյանի «մատուցած բանաձևը» պրակտիկայում, ցավոք, նոր չէ:
Պարզապես, Փաշինյանը, ելնելով մի շարք սուբյեկտիվ հանգամանքներից, իրեն թույլ է տալիս օգտագործել այն տեղեկատվա-քարոզչական նկատառումով:
Գործնականում, «բանաձևը» եղել է նաև մինչև 2018 թվականը կառավարած համակարգի հիմքում՝ դե ֆակտո: Պետական կենսագործունեությունը ծառայել է ընդամենը «հաց վաստակելու» կամ «տուն պահելու» տրամաբանությանը, ոչ ավելի:
Այո, Հայաստանում գործնականում բոլոր մակարդակներում գերակայող վերնախավերը՝ թե՛ պաշտոնյաներ, թե՛ հասարակական-քաղաքական տարբեր դերակատարներ, առաջնորդողը եղել է «տուն պահելու» փիլիսոփայությունը: Այդ ամենն արվել է բարձրագոչ ու պաթետիկ ձևակերպումների ներքո, բայց դրանից չի փոխվել բուն իրողությունը:
Դա է եղել հայկական էլիտաների մտածողության ու հոգեբանության տրամաչափը:
Չլիներ այդպես՝ իրավիճակը չէր հասնի 2018-ի:
Այդ փիլիսոփայությունն այժմ պարզապես դարձել է առավել ցինիկ ու անկաշկանդ, առավել բաց: Եվ պատճառն այն է, որ «բանաձևը» շատ վաղուց խորությամբ նստած է հանրային հոգեբանության և մտածողության մեջ: Եվ, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, հանրությունը հենց այդպես էլ ընկալում է պետության ու պետականության գաղափարը:
Փաշինյանը դա հիանալի զգալով ու գիտենալով է, որ բարձրաձայնում է «բանաձևը»:
Ընդհանրապես, ըստ իս թյուրըմբռնում է մտածել, թե նա բարձրաձայնում է հանրայնորեն ոչ պոպուլյար գնահատականներ ու մտքեր:
Նա բարձրաձայնում է այն, ինչ համոզված է, որ մարսվելու է հանրային գիտակցության «աղեստամոքսային համակարգում»:
Դրա համար եմ նշում, որ Հայաստանում պետք է փոխվի այդ համակարգը, որպեսզի փոխվի իշխանություն և կառավարման համակարգ, եթե խոսում ենք Հայաստանի ներսից փոփոխության մասին»:

«Երբ քաղաքական գործիչը պետք է գնա գյուղից գյուղ ու կիսի իր գաղափարը, դա ընդամենը նմանակում է Քրիստոսի գործունեությանը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2611:12
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
2911:00
«Իշխանությունը պաշտոնական մակարդակում մեղմացնում է ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպը»․ Տիգրան Աբրահամյան
5709:36
Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»
6709:18
Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ինչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»
6309:12
«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
12001:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
11400:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
11400:06