«Քննարկվում է նաև բանկային քարտերով NFC տարբերակով վճարում իրականացնելու հարցը»․ Տիգրան Ավինյան

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Նպատակը, ըստ քաղաքապետարանի, հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է։
Թեմայի վերաբերյալ քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ «Հունվարի մեկից անցում ենք կատարում միասնական տոմսային համակարգին, որտեղ կանխիկ գործարքներ ավտոբուսի մեջ տեղի չեն ունենալու․ նոյեմբերի մեկից փոփոխությունը նախապատրաստական փուլն է։ Խոսքը նրա մասին չէ, որ առաջնահերթ է ունենալ 100 դրամանոց, այլ՝ որ պետք է արդեն անցում կատարել QR-ով և հեռախոսային հավելվածով վճարումներ կատարելուն։ Շատ շուտով ունենալու ենք տրանսպորտային քարտեր, այսինքն՝ պետք է գնել ինչ-որ սակագին ու դրանցով վճարում կատարել։ Ակտիվ քննարկվում է նաև բանկային քարտերով՝ NFC տարբերակով վճարում իրականացնելու հարցը։ Ամենայն հավանականությամբ, տարվա ընթացքում դա պետք է հասցնենք»,- ասել է Ավինյանը։

«Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու հիմնավոր պատճառներ չունի». Արփինե Հովհաննիսյան
1920:30
Թրամփը երեքշաբթի օրը կհանդիպի ԱԲ ընկերությունների գործադիր տնօրենների հետ
4520:18
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի վերաբերյալ հայտարարություն է տարածել
5419:54
«Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծվել են դատապարտելի արշավներ ու խոչընդոտներ». Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայ դատի անդամներին
4219:48
«ԵԽԽՎ զեկույցն արձանագրեց այն, ինչ ՀՀ իշխանությունները հերքում էին». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6519:24
««Ուժեղ Հայաստան»-ի կողմից արձանագրված բոլոր խախտումներն արժանացել են ԵԽԽՎ գնահատանքին». Գոհար Մելոյան (տեսանյութ)
6118:42
«Ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն, ի վերջո արձանագրեց, որ ՀՀ-ում նախընտրական և ընտրական պրոցեսը իրականացվել է մեծ խախտումներով». Հարություն Հարությունյան (տեսանյութ)
5518:18
ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահը պաշտոնական այցով առաջինը կգա Հայաստան
6217:54