«Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծվել են դատապարտելի արշավներ ու խոչընդոտներ». Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայ դատի անդամներին

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին:
Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց խորհրդաժողովի աշխատանքները՝ անդրադառնալով Հայ դատի կառույցների գործունեության առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին՝ կարևորելով միջազգային հարթակներում հայկական շահերի պաշտպանության և համազգային հիմնախնդիրների բարձրաձայնման ուղղությամբ գործադրվող հետևողական ջանքերը։
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու տարածաշրջանային զարգացումները, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները։ Այս առնչությամբ ընդգծվեց ազգային կառույցների ներուժի մեկտեղման հրամայականը՝ ի խնդիր համազգային խնդիրների լուծման և հայրենիքի զորացման։
Անդրադարձ կատարվեց նաև ազգային-եկեղեցական կյանքում առկա մտահոգություններին և իշխանությունների կողմից Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված դատապարտելի արշավին ու հարուցվող խոչընդոտներին։ Ընդգծվեց Հայոց Եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելության կարևորությունը ժողովրդի հոգևոր կյանքի զորացման, ազգային ինքնության պահպանման և հայոց պետականության ամրապնդման գործում։

Ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի
7420:12
ՔՏՀԱՏՄ պաշտոնյաները, կաշառքի դիմաց, «չեն նկատել» խախտումները. գլխավոր մասնագետը կալանավորվել է (տեսանյութ)
7719:30
«Մեկնում եմ Կամբոջա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10616:42
«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան
10815:48
ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
11215:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
10114:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
10114:24
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
10113:42