«Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու հիմնավոր պատճառներ չունի». Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը թելեգրամյան իր էջում գրել է. «ԵԽԽՎ՝ ընտրություններին առնչվող զեկույցի վերաբերյալ մի քանի դիտարկում։
Կարծում եմ՝ ընդդիմությունը, մի քանի փաստական արձանագրումներից զատ, այդ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի։
Այո՛, ընդդիմության բարձրաձայնած մի շարք խնդիրներ զեկույցում ևս արձանագրված են։ Բայց եթե առանձնացնենք իսկապես էական շեշտադրումները, ես ուշադրություն կդարձնեի հետևյալին։
1) Առաջինը՝ ԲՀԿ-ի՝ խորհրդարանում ներկայացվածություն չունենալու հարցն է։ Ընդ որում՝ այստեղ խոսքը ընտրությունների արդյունքները կեղծված համարելու մասին չէ։ Հարցը ներկայացվում է կայացված որոշումների բավարար հիմնավորվածության և արդյունավետ դատական պաշտպանության համատեքստում։
2) Մյուսը՝ զեկույցում ընտրովի արդարադատության վերաբերյալ մտահոգություններն են՝ հատկապես հոգևորականների և հիմնականում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների ու կալանավորումների համատեքստում։
Մնացածի մասով՝ որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ և ղեկավար, տարբեր երկրների վերաբերյալ մոնիտորինգային քննարկումներին և զեկույցների ձևավորման գործընթացներին մասնակցելու իմ փորձից կարող եմ ասել, որ վարչական ռեսուրսի, անհավասար պայմանների, ընտրական վարչարարության թերությունների, քարոզարշավի ծախսերի թափանցիկության և նման հարցերի վերաբերյալ քննադատությունները նման զեկույցների համար բավական բնորոշ, գրեթե «պարտադիր» ուղեկցող քննադատություններ են։
Հետևաբար ես դրանք չէի գերագնահատի։
Մնացածն ամբողջությամբ իշխանական արձանագրումներին համախոհ պնդումներ են՝ արտաքին ճնշումներից մինչև ընտրակաշառք»:

«Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու հիմնավոր պատճառներ չունի». Արփինե Հովհաննիսյան
1920:30
Թրամփը երեքշաբթի օրը կհանդիպի ԱԲ ընկերությունների գործադիր տնօրենների հետ
4520:18
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի վերաբերյալ հայտարարություն է տարածել
5419:54
«Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծվել են դատապարտելի արշավներ ու խոչընդոտներ». Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայ դատի անդամներին
4219:48
«ԵԽԽՎ զեկույցն արձանագրեց այն, ինչ ՀՀ իշխանությունները հերքում էին». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6519:24
««Ուժեղ Հայաստան»-ի կողմից արձանագրված բոլոր խախտումներն արժանացել են ԵԽԽՎ գնահատանքին». Գոհար Մելոյան (տեսանյութ)
6118:42
«Ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն, ի վերջո արձանագրեց, որ ՀՀ-ում նախընտրական և ընտրական պրոցեսը իրականացվել է մեծ խախտումներով». Հարություն Հարությունյան (տեսանյութ)
5518:18
ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահը պաշտոնական այցով առաջինը կգա Հայաստան
6217:54