Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ անտուն տղամարդը սուր առարկայով հարվածել է ՌԴ քաղաքացուն
365 Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ., 10:30 Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ քաղաքացու են դանակահարել, իսկ քիչ հետո «Հերացի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Իսրայելյան փողոցում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից «աղիքային էվենտերացիա ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ շտապ օգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը ՌԴ քաղաքացի 32-ամյա Վասիլի Չոկաևն է: Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են նաև, որ նույն օրը ժամը 21։25-ի սահմաններում 52-ամյա Հմայակ Ե․-ն, ով մշտական բնակության վայր չունի, վիճաբանել է Վ. Չոկաևի հետ, որի ընթացքում իր մոտ առկա սուր առարկայով հարվածել է վերջինիս՝ պատճառելով վնասվածք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հմայակ Ե․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: |
Ողբերգական վթար՝ Սյունիքի մարզում
11314:30Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում
16713:00Երկրաշարժ՝ Ադրբեջան-Հայաստան-Իրան սահմանային գոտում
12012:36ՑԱՀԱԼ-ն ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին (տեսանյութ)
17811:12Բեռնատարն ընկել է Որոտան գետը. կա զոհ (լուսանկար)
228Երեկ, 17:00Վթարի հետևանքով մոտոցիկլավարը տեղում մահացել է
273Երեկ, 09:54Լիբանանում զոհերի թիվը հասել է 47-ի
44521.11.2024, 23:42Ոստիկանները հայտնաբերել են դպրոցականին հոգեկան տառապանք և ֆիզիկական ցավ պատճառած կասկածյալին (տեսանյութ)
30821.11.2024, 23:24