Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ծախու ակտիվիստը ծեծվելու պահից հերո՞ս է դառնում». Դանիել Իոաննիսյան

«Ծախու ակտիվիստը ծեծվելու պահից հերո՞ս է դառնում». Դանիել Իոաննիսյան
207
Այսօր, 00:18

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու բան հարցնեմ. ենթադրենք մեկը ծախու ակտիվիստ է ու հաջողացնում է պաշտոնյայից ծեծ ուտել, ինքը դադարո՞ւմ է ծախու ակտիվիստ լինել։
Եվ չէ, սա victim blameing չէ, այդպիսի իրավիճակում պաշտոնյան է մեղավոր, պաշտոնյայի արարքը խիստ դատապարտելի ու քրեորեն հետապնդելի է։
Բայց ծախու ակտիվիստը, այդ դեպքում, ծեծվելու պահից դադարո՞ւմ է ծախու ակտիվիստ լինելուց։ Վե՞րջ, այլևս հերո՞ս է։
Ու մի բան էլ հարցնեմ. ո՞նց եք կարծում, ենթադրենք մի ակտիվիստ պաշտոնյայի հետ հեռախոսով հայհոյանք է փոխանակում ու հետո պաշտոնյային հրապարակային վիրավորում է։ Այդքանից հետո ակտիվիստը ի՞նչ ակնկալիքով է գնում այդ պաշտոնյայի ընդունարան։
Եթե ակտիվիստը ոչ թե գողական այլ ժողովրդավարական արժեքները կրող է, կարո՞ղ է այլ կերպ հաշիվ պահանջել (ասենք՝ դատարանում)»։