«ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, անհրաժեշտության դեպքում՝ նաև ուժով»․ «Հանրապետություն» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածը ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ, այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Դատապարտելով բռնության և սադրանքի որևէ դրսևորում՝ մենք գտնում ենք, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ուժով: Ակնհայտ է, որ նախկինները փորձում են կոնսենսուս մինուս մեկ ձևավորել՝ ԵՄ անդամակցության գործընթացը նախաձեռնած, Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտող, Միութենական պետությանը դեմ և ՀՀ ինքնիշխանությունը բացարձակ արժեք համարող քաղաքական ուժին՝ պարբերական սադրանքների մեջ ներքաշելով։
«Հանրապետություն» կուսակցությունը ամրագրում է նաև, որ ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը, որ ենթակա է տարատեսակ, ռուսահպատակ բլոգերների, «հասարակական ակտիվիստների» անվան տակ հանդես եկող անձանց ներխուժումներին ոչ միայն աշխատավայր, այլև ընտանիք և անձնական կյանք, որը բացարձակապես համադրելի չէ մարդու իրավունքների պաշտպանության հետ, սրան հավելեք հակակոռուպցիոն և վերահսկողական մարմինների ուշադրության կենտրոն լինելը և կստանաք մի պատկեր, երբ կազմալուծվում է պետական համակարգի գործունեությունը: Մենք համարում ենք, որ տեղի ունեցածը պետականության դեմ քայլ է՝ ՀՀ ԵՄ դիրքորոշմանը դեմ հայտնի կենտրոններից ուղղորդվող:
Այս խնդրում լուրջ անելիքներ ունեն իրավապահ մարմինները, որոնք եթե երեկվա միջադեպը ընդունեին իբրև հանցագործության մասին հաղորդում և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ու ակտիվիստ ներկայացող անձին հրավիրեին հարցաքննության՝ պարզելու համար, տեղի ունեցածը կոռուպցիա է, թե զրպարտություն, այսօրվա զարգացումները չէին լինի։ Հակառակ դեպքում նման գործընթացները վերջ չեն ունենալու և դառնալու են օրինաչափություն, որի շարունակականության պարագայում երաշխիք չկա, որ հաջորդ անգամ ամենաթողությունը ծանր հետևանքների չի հանգեցնի:
«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը պետք է լինի պետության և հասարակության խնդիրը։ «Հանրապետություն»կուսակցությունը իր ստեղծման օրվանից՝ ՀՀ ինքնիշխանության ու պետականության պաշտպանության կողքին է և դրսից ու ներսից ուղղորդվող ցանկացած գործընթացի ու սադրանքի տալու է համարժեք պատասխան:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ»։

«Հուսով եմ՝ վաղը կհաջողվի Ռոբերտ Քոչարյանին փոխանցել այս չարաբաստիկ նախագիծը»․ Բագարտ Միկոյան (տեսանյութ)
719:42
«Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական կոնցեպտով ու փիլիսոփայությամբ»․ Հակոբ Բադալյան
4119:12
«Նոր Հայաստանում չի բացառվում Սահմանադրության ընդունման «ճապոնական» տարբերակը»․ Կարեն Հեքիմյան
5419:06
«Սահմանադրության խնդրահարույց դրույթները մնացել են անփոփոխ»․ Զառա Հովհաննիսյան
7318:30
«Որևէ ընդդիմադիր պատգամավոր այդ չարաբաստիկ ձայնը տալու համար կասկածի հիմք չի տվել»․ Վարազդատ Հարությունյան
6418:12
«Նիկոլն ու ՔՊ-ն խիստ շահեկան դիրքերում են՝ պարտադրված Սահմանադրությունը «սղացնելու» համար»․ Հայկ Դեմոյան
7518:00
«Տպավորություն է՝ սա Նիկոլ Փաշինյանի հոդվածն է երկրի գլխավոր օրենքի մասին»․ Սուրեն Սահակյան
7417:24
«Սա մանկուրտացման Սահմանադրություն է»․ Արմեն Հովասափյան
7217:12