«Տարածվել է ԲԿ-ներում պետական պատվերով մատուցվող ծառայությունների դիմաց «նվիրատվություններ» կատարելը». Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՊԱԼՎԱԾ ԾՐԱԳԻՐ
ՄԱՍ 2
Ֆինանսների անհավասարաչափ բաշխում՝ տապալված օֆերտայի ծրագիր
Չնայած օֆերտայի ծրագրի ներդրմանը, սխալ հաշվարկների արդյունքում շատ բժշկական կենտրոններ զրկվել են ֆինանսավորումից, կուտակել են աշխատավարձային պարտքեր, որի արդյունքում տուգանվել տեսչության կողմից: Քաղաքացին շարունակում է լսել «Պետպատվերը վերջացել է» արտահայտությունը․
Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններում կատարվել են արատավոր երևույթներ, մեծ տարածվածություն է ստացել բժշկական կենտրոններում պետական պատվերով մատուցվող ծառայությունների դիմաց պացիենտի կամ նրա հարազատների կողմից «նվիրատվություններ» կատարելը, որը ներկա իրավակարգավորումներում նախատեսած չէ և համարվում է պետական պատվերով բուժօգնություն ստացող պացիենտից լրացուցիչ գումար ստանալու գործիք: Այս երևույթը հասել է մեծ չափերի՝ հարյուրավոր միլիոնավոր դրամների: Անկախ այն հանգամանքից, որ գործում է կառավարության «Թեժ գիծ» ծառայությունը, իրականացվում է պետական պատվերով մատուցվող ծառայությունների մոնիթորինգ, այս անօրինականությունը մեծ չափերի է հասել և դեռ շարունակվում է :
Շարունակելի․․․․․․»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100407.09.2026, 09:24