«Մորս վիրավորելու քաղաքական պատասխանն ստանալու եք»․ Վահագն Ալեքսանյան
![]() 722 Չորեքշաբթի, 30 ապրիլի, 2025 թ., 23:00 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում հանդես է եկել տեսաուղերձով՝ կից գրառմամբ․ «Միջադեպի մասին»։ Հանդես գալով պարզաբանմամբ՝ Ալեքսանյանը նշել է․ «Երևանի վարչական շրջաններից մեկում, որտեղ ես եմ բնակվում, մայրս է բնակվում, ակցիա են անում ընդդիմադիր, չգիտեմ էլ ինչ ասեմ, Ռոբերտ Քոչարյանի ձեռնասուն իբր պայքարի ներկայացուցիչներ ու պատահաբար փողոցում հանդիպում են խանութից վերադարձող մորս՝ 70-ն անց, հաշմանդամություն ունեցող մի կնոջ, ու թևից քաշելով՝ փորձում են համոզել, որ ստորագրի վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ հերթական ինչ-որ զառանցանքի տակ, ու մայրս փորձում է գրագետ կերպով բացատրել, թե ինչու է իրենց արածը հիմարություն․․․ Ընդդիմադիրները դրանով չեն բավարարվում։ Ինչ-որ պահից սկսած, երբ որ պարզում են, որ իմ մայրն է, 6-7 հոգի երիտասարդներ շրջափակում են․․․, ինչ-որ ձայներ են հանում, վիրավորում մորս, ինձ են վիրավորում մորս մոտ, փորձում հունից հանել նրան, նկարահանել՝ ինչ-որ սկանդալ ստանալու համար։ Նողկալի է, իհարկե․․․ 70-ն անց ձեռնափայտով քայլող կնոջ հետ այդպես վարվելն ուղղակի լկտիություն է, ինչքան էլ քաղաքական տարակարծություն ու անգամ թշնամանք ունենաս նրա որդու հետ․․․ Պարոնա՛յք ու տիկնա՛յք ընդդիմադիր գործիչներ․․․, ես ձեզ վստահեցնում եմ, դուք դրա քաղաքական պատասխանը ստանալու եք»։ Աղբյուրը` Վահագն Ալեքսանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
