«Կա նպատակ՝ հրահրել հայ-վրացական լարվածություն»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի նախագահն իր ֆեյսբուքյան անձնական էջում տարածել է վրացական տուրգործակալության մի գովազդ, որտեղ Հայաստանի Լոռու մարզի առնչությամբ կան մեղմ ասած խնդրահարույց ձևակերպումներ:
Այն, որ Վրաստանում կա այդ վերաբերմունքը Լոռու, Լոռու մարզի պատմամշակութային որոշ հուշարձանների հանդեպ, բոլորովին նորություն չէ: Նաև հայտնի է, որ այդ առնչությամբ տարիներ շարունակ բավականին բարդ քննարկումների մեջ են երկու եկեղեցիները՝ Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիները:
Սա չափազանց նուրբ թեմա է, որ Հայաստանն ու Վրաստանը հետխորհրդային ավելի քան երեք տասնամյակում փորձում են կառավարել շատ մեծ ջանքի գնով, թե՛ եկեղեցիների, թե՛ կառավարությունների մակարդակով:
Ընդ որում, այսպես ասած հանրային մակարդակով այդօրինակ խնդիրներ առկա են երևի թե բոլոր պետությունների միջև, և հետևաբար հարցը միշտ էլ հենց այն է, թե վերնախավային մակարդակում ինչպե՞ս են կառավարվում այդ նուրբ հարցերը:
Վրաստանի նախագահը, որը կարծես թե երբեք էլ աչքի չի ընկել առանձնակի նրբանկատությամբ, իրեն թույլ է տալիս կիսվել մի նյութով, որը վերաբերում է հենց այդ նուրբ թեմաներին:
Եվ, չնայած նա անում է դա իր ոչ թե պաշտոնական, այլ այսպես ասած անձնական օգտահաշվով, միևնույն է, մեղմ ասած բարդ բան չէ հասկանալը, որ անգամ այդ օգտահաշիվը ասոցացվում է նախագահական կարգավիճակի, հետևաբար՝ պետական կարգավիճակի հետ:
Ըստ այդմ, Վրաստանի նախագահը թույլ է տալիս կոպիտ սխալ, և չափազանց հայտնի ու նուրբ թեմայի վերաբերյալ նա թույլ է տալիս այնքան կոպիտ սխալ, որ մեղմ ասած շատ բարդ է պատկերացնել, որ դա արվել է «չհասկանալով»:
Առավել ևս, որ դա արվում է Վրաստանի համար չափազանց զգայուն մի ժամանակաշրջանում, որը ոչ պակաս զգայուն նշանակություն ունի նաև Հայաստանի համար:
Հարց է առաջանում, Վրաստանի նախագահը իր անձնական օգտահաշվով այդ ինչքա՞ն հաճախ է տուրգործակալությունների գովազդներ տարածում, որ հանկարծ որոշել է անել դա Հայաստանի թեմայով, և առավել ևս այս փուլում: Հատկապես, որ Վրաստանից դեպի Հայաստան՝ Լոռու մարզ տուրայցերը բոլորովին նոր երևույթ չեն:
Ի դեպ, շատ լավ է, որ այդ այցերը կան: Ինքս տարիներ շարունակ բազմիցս արտահայտվել եմ, որ պետք է հայ-վրացական զբոսաշրջայյին կոոպերացիայի խորացում, այդ թվում ոչ միայն Լոռի, նաև Շիրակ:
Պաշտոնյաները պետք է նպաստեն դրան, այլ ոչ թե երկու երկրների ու ժողովուրդների միջև առանց այդ էլ բավականին նուրբ հարցերի առկայության դեպքում ունենան սադրիչ դերակատարում:
Իսկ Վրաստանի նախագահի գործողությունը մեղմ ասած սադրիչ է:
Եվ այստեղ էական է մեկ այլ հանգամանք: Անցնող օրերին եղավ մեկ այլ տեղեկատվական սադրանք հայ-վրացական հարաբերության դեմ, իբրև թե Վրաստանը թույլ չի տալիս ֆրանսիական սպառազինությունը գա Հայաստան:
Գրեթե չունեմ կասկած, որ Վրաստանի ընտրության և հետընտրական բարդ իրողության ֆոնին կա նպատակ՝ հրահրել նաև հայ-վրացական լարվածություն և այդ կերպ մեծացնել մթնոլորտային ճնշումը Վրաստանի կառավարության նկատմամբ: Այդ նպատակը հետապնդողներին բնականաբար չի հուզում, թե այդ նույն ճնշումը ինչպիսի հետևանք կունենա նաև Հայաստանի համար:
Գնահատականս այն է, որ Հայաստանը պետք է չտրվի զգայականության և չարդարացնի այն հնարավոր հաշվարկը, որ կարող է լինել նաև Վրաստանի նախագահի կամա, թե ակամա ներգրավմամբ:
Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունը 2024 թվականի փետրվարից ի վեր ամրագրված է ռազմավարական գործակցության հռչակագրով: Հարաբերությունը պետք է գործնական մակարդակում էլ լինի այդ բնույթին համարժեք, հետևաբար պետք է մի կողմից բարձրորակ աշխատունակություն նուրբ հարցերը կառավարելու, հետևաբար նաև տարատեսակ սադրանքների չենթարկվելու հարցում:
Միևնույն ժամանակ, գուցե Զուրաբիշվիլուն «զգաստացնելու» հարցում օգտակար լինի նաև Ֆրանսիա՞ն, որի ԱԳՆ նախկին աշխատակից է և քաղաքացի Վրաստանի դեռևս նախագահը: Ոնց էլ չլինի, նախկինից կլինեն պահպանված կապեր՝ մեղմ ասած: Չեմ կարծում, թե Ֆրանսիայի համար օգտակար է հայ-վրացական որևէ լարում, որևէ կայծ»:

Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
187Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
155Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
155Երեկ, 08:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
200Երեկ, 03:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
185Երեկ, 00:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
170Երեկ, 00:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
16226.09.2026, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
16626.09.2026, 23:12