«Քոչարյանը Սպարապետին քննադատելու օրինակով բոչկեց շեֆին»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցն էի լսում, որտեղ նա, ի թիվս մի շարք բազմաշերտ խնդիրների, խոսում էր լրատվականների ու լրագրողների կողմից իշխանության նկատմամբ «գրոհներ» իրականացնելու մասին:
Իր խոսքում Քոչարյանը, չգիտես ինչու, հանկարծ հիշեց 90-ականների վերջը և նշեց, թե՝ «այն ժամանակ էլ Վազգեն Սարգսյանին էին անխնա քննադատում տարբեր լրատվականներ»:
Շատ հետաքրքիր էր ու տպավորիչ Անդրանիկ Քոչարյանի կողմից հենց այդ թեման բարձրաձայնելը, քանի որ այդ միտքը ցանկացած լսող միանգամից հիշում է Նիկոլ Փաշինյանի հրապարակումները (հատկապես «Կտոր մը կամուֆլյաժը»), որտեղ Սպարապետին, թե ծաղրանկարներով, թե սուր քննադատությամբ, Փաշինյանը դարձնում էր թիրախ:
Կարծում եմ Քոչարյանի կողմից այս թեման «խուրդելը» պատահական չէր, և քանի որ ինքն իրեն համարում է Վազգենի ամենամերձավորներից մեկը և միշտ հպարտանում այդ հանգամանքով, ապա կարող եմ ենթադրել, որ հատուկ բերված օրինակ էր: Փաստացի բաց տեքստով շեֆին բոչկեց, մնում ա սպասենք հետևանքին:
Ստորև էլ ներկայացնում եմ հարցազրույցի էտ կտորն ու մի քանի փաստեր»:

Թրամփի վարչակազմը չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի յոթ թեկնածուներից և ոչ մեկին
179Երեկ, 21:12
«Թրամփի և Զելենսկու հարաբերությունները հասել են իրենց ամենացածր կետին 2025թ-ին Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից ի վեր». #WSJ
166Երեկ, 16:04
«ՀՀ-ից ՌԴ գյուղմթերքի մատակարարման սահմանափակումները նկատելի ազդեցություն չեն ունեցել ռուսական շուկայի վրա». Руспродсоюз
182Երեկ, 14:47
«ԱՄՆ-ին անհրաժեշտ է այնպիսի Ռուսաստան, ինչպիսին այն կա՝ ո'չ ավել ու ո'չ էլ պակաս». Արա Պողոսյան
116Երեկ, 14:18
Զելենսկին հրաժարվել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները՝ չնայած Թրամփի պահանջներին
177Երեկ, 14:06
Թրամփն առաջարկել է Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր անունով
169Երեկ, 12:30
«Համաձայն եմ, ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ ունենա». Մասկ
184Երեկ, 10:07
«Երբևէ ԱՄՆ-ն չի ունեցել Թրամփի նման խայտառակ նախագահ»․ Արթուր Սաքունց
117Երեկ, 09:12