«4 տարի առաջ նոյեմբերի 10-ին իշխանությունը «շպրտած էր» փողոցում»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղը նոյեմբերի 10-ն է: Չորս տարի առաջ նոյեմբերի 10-ին իշխանությունը «շպրտած էր» փողոցում: Հայաստանյան «ընդդիմությունները» չվերցրեցին այն: Կարող էին, չվերցրեցին: Ինչո՞ւ:
Վերջիններիս մի մասը պասիվ էր, քանզի նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչի տակ դրված էր իրենց անուղղակի ղեկավար (միգուցե՝ կուռք) Պուտին Վլադիմիրի ստորագրությունը:
Մյուս մասը՝ «կեղծ» ընդդիմությունը, հենց դրա համար է, որ հանդարտ պայմաններում ընդդիմադիր ֆոն ստեղծի, իսկ ֆորս-մաժորային իրավիճակներում անհետանա:
Մնացած «ընդդիմությունների» դերն ու նշանակությունը հայաստանյան քաղաքական հարթակում այնքան նվազ է, որ այն կարելի է անտեսել:
4 տարի անց բացարձակ ոչինչ չփոխվեց: Դերակատարները նույն են: Տարբերությունն այն է, որ այժմ, առանց բացառության, բոլոր «ընդդիմությունները» միաձայն նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչը կապիտուլյացիոն ակտ են համարում:
Այսինքն, նույն անձինք 4 տարի առաջ նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչին նորմալ վերաբերվեցին, այժմ այն կապիտուլյացիա են կոչում: Եվ հետո զարմանում են, որ Հայաստանում ընդդիմադիր շարժումները ձախողվում են: Իհարկե, կձախողվեն, քանզի հայաստանյան «ընդդիմություններն» անհասկանալի և հակասական գաղափարների ու կեցվածքի կրող են:
Իսկ նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչն այն աստիճանի խայտառակ «թուղթ է», որ որևէ մեկը մինչ օրս չգիտի, թե այն երբ է ստորագրվել՝ նոյեմբերի 9-ի՞ն, թե՞ նոյեմբերի 10-ին: Ավելին՝ անհայտ է, թե այդ «թուղթը» որտեղ և ինչ ձևաչափով է ստորագրվել»։

«Սա հասկանալի կլիներ, եթե Եվրոպան մեզ առաջարկեր անդամակցել ԵՄ-ին»․ Արթուր Խաչիկյան
616:30
«Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս». Լուկաշենկո
3316:23
«Պետք է կոմպրոմիսներով ընտրվի ՀՀ վարչապետը, որը նախկիններից չէ, ներկաներից չէ, ես էլ չեմ»․ էդմոն Մարուքյան (տեսանյութ)
4415:30
«Նիկոլ Փաշինյանը դարձյալ ստում է»․ Արթուր Խաչատրյան
5113:54
«Վստա՞հ ենք, որ ՀՀ գործող իշխանությունները անվերադարձ շրջադարձ են արել»․ Թաթուլ Հակոբյան
4713:12
«Մենք պետք է խաղաղություն հաստատենք, բայց ոչ մեր շահերի հաշվին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
5512:24
«Դու պետք է գնաս ընտրության, որ երկիրն ազատագրվի այս թյուրիմացություններից»․ Մարգարիտ Եսայան
5711:48
«ՀՀ-ի հյուսիսային դարպասում ևս ապրում է հույսը՝ ունենալու անվտանգ, արդար երկիր»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
5711:36