«Առավոտյան եկավ, չայը խմեց, խոսեց, գնաց ծխեց․ ցավոք, պետական համակարգում սա կա»․ Վլադիմիր Վարդանյան

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանը, թե պետական համակարգի գրավչությունը պետք է բարձրացնել, պետական ապարատում աշխատողը պետք է բարձր աշխատավարձ ստանա, նշեց․ «Ցավոք պետական համակարգում այսպես է՝ առավոտ եկավ, ուրցը, նանան, չայը դրեց խմեց, խոսեց, մի հատ էլ՝ ինչ կա, մի հատ էլ՝ նայի՝ սենց լավ զգեստ եմ բերել, մի հատ էլ՝ գնանք ծխենք․ այդ համակարգը կա։
Բայց սրան զուգահեռ երբեք պետական ծառայությունը չի կարող ավելի գրավիչ լինել, քան մասնավոր ոլորտը՝ ֆինանսական տեսանկյունից։ Հանրային ծառայության գրավականը ոչ այնքան աշխատավարձն է, որը երբեք բարձր չի լինում, այլ այն սոցիալական երաշխիքների փաթեթը, որը ստանում են․ դա միայն պահովագրությունը, ամենամյա արձակուրդը չէ, դա նաև անփոփոխելիությունն է, նաև այն, որ կարող ես աշխատավարձային երաշխավորված աճ ունենալ և այլն»։
Վարդանյանի խոսքով՝ պետական ծառայողը պետք է ստանա բարձր վարձատրություն՝ կատարված որակին համարժեք, բայց բարձր վարձատրությունը կարելի է երաշխավորել միայն այն պարագայում, երբ բոլոր պետական հիմնարկները արդյունավետ են ծախսում վերջիններիս միջոցները։

Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
181Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
153Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
153Երեկ, 08:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
198Երեկ, 03:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
184Երեկ, 00:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
169Երեկ, 00:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
16126.09.2026, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
16526.09.2026, 23:12