«Փաշինյանին պարզապես ասել են՝ դու այդ փաստաթուղթը ստորագրել ես»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախկինում ասել ու հիմա էլ ասում եմ՝ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել այդ եռակողմ հայտարարությունը։ Որտե՞ղ է Նիկոլ Փաշինյանն այն ստորագրել, որտե՞ղ են գտնվում այդ փաստաթղթի բնօրինակները, որոնք պետք է 3 հատ լինեն։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին այն վիճակում չի գտնվել, որ կարողանար փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ ու ստորագրեր։ Նրան պարզապես ասել են՝ դու այդ փաստաթուղթը ստորագրել ես։
Հիշո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի հարբած ելույթը, երբ նա հաշվեհարդարով սպառնում էր, ասելով՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը։ Օդում կախված լուրերի համաձայն՝ ռուսները նրան օդանավով Սոչի են տարել, մի քանի օրում ուշքի բերել։ Հետո ընդդիմություն կոչվածներին հրահանգ են տվել՝ ժողովրդին խաղաղեցնել, սուտ միտինգներ անել, Երևանում մի քանի րոպեով ճանապարհ փակել-բացել, որպեսզի 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններով նախկիններ-հեղափոխականներ խաղացնելով՝ քաղաքականապես վերակենդանացնել, վերընտրել Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի ու հայ ազգի գլխին այդ խաղը հիմա էլ շարունակվում է»։

«Մենք սխալվելու իրավունք չունենք»․ Էդմոն Մարուքյան
2513:30
«Ազգային համախմբվածությունը կարող է հիմք դառնալ նոր զարթոնքի»․ Գառնիկ Դանիելյան
2513:24
«Տիգրանաշենը հանձնելու օրակարգը բացառապես օտարածին շահերից է բխում»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
3713:18
«Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները»․ Սամվել Կարապետյան
3413:12
«Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից»․ Լավրով
6913:00
«Մեր նպատակն է՝ պահել Տիգրանաշենը հայկական, զարգացնել այն և ոչ թե հանձնել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4612:42
Անդրանիկ Քոչարյանը խմբագրում է Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարությունը (տեսանյութ)
5712:36
«Սահման ունե՞նք մենք պետական». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
5112:24