Ոստիկանները հայտնաբերել են դպրոցականին հոգեկան տառապանք և ֆիզիկական ցավ պատճառած կասկածյալին
![]() 516 Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ., 23:24 ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները այսօր՝ նոյեմբերի 21-ին, հայտնաբերել են ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի կողմից իր թելեգրամյան ալիքում առավոտյան տեղադրված տեսանյութի գլխավոր հերոսին։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տեսանյութն իրական է, փաստերը համապատասխանում են իրականությանը և նշված արարքը կատարելու համար Էրեբունու ոստիկանները Էրեբունու վարչական տարածքում հայտնաբերել են Երևանի բնակիչ 18-ամյա Մ. Ա.-ին և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։ Պարզվել է նաև, որ նոյեմբերի 19-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկի բակում նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր ծանոթ՝ Երևանի բնակիչ 17-ամյա աղջկա հետ, որի ժամանակ մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա դեմքին, նրա հասցեին հնչեցրել ինքնասիրությունը նվաստացնող հայհոյանքներ, այդ կերպ Մ. Ա.-ն 17-ամյա այդ աղջկան պատճառել է հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Ա-ն ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |
ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր
278Երեկ, 16:54Գայի պողոտայի այգուն կից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին
261Երեկ, 15:12Իրանում Իսրայելի հարվածից հիվանդանոց է վնասվել, կան զոհեր (տեսանյութ)
528Երեկ, 13:10Իրանը հաստատում է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի սպանությունը
31515.06.2025, 23:56Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը
23215.06.2025, 22:00«Ավերածություններն ահռելի են». Ապարանի համայնքապետարան
24015.06.2025, 21:54Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում կա երեխա
30315.06.2025, 20:30«Թիրախավորվել է Արդարադատության նախարարության շենքը». Փույա Հոսսեինի (տեսանյութ)
22315.06.2025, 18:36