Արամ Հովհաննիսյանի՝ պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ
![]() 209 Երկուշաբթի, 16 հունիսի, 2025 թ., 22:30 «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի՝ պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ, այն էլ՝ օրենքով գողին հովանավորչության։ Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ այս իշխանությունների հետ բավականին լավ հարաբերություններ ունեցող օրենքով գողերից մեկը՝ «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը, ցանկացել է ինչ-որ խնջույքի համար մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծել շուրջ 50 կգ խավիար և օգնության համար դիմել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին։ Վերջինս նախ փորձել է «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանության տարածքային ստորաբաժանման միջոցով կարգավորել հարցը, ինչը չի հաջողվել ու դիմել է ՊԵԿ մաքսանենգության ծառայության ղեկավար Երջանիկ Հակոբյանին, որ Սողոյանի բեռն անխոչընդոտ անցնի ՀՀ։ Հետագայում այս մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո էլ դրվել է Հովհաննիսյանին պաշտոնից ազատելու հարցը։ Այսինքն՝ տարաձայնությունը ամենևին էլ վեհ արժեքներին չի վերաբերել ու ոչ էլ հայ առաքելական եկեղեցուն է Հովհաննիսյանը փորձել պաշտպանել, այլ ընդամենը, Փաշինյանին շրջանցելով, փորձել է լավություն անել իշխանությունների հետ հարաբերություններ ունեցող օրենքով գողին։ «Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է թե՛ ՆԳՆ-ին, թե՛ ՊԵԿ-ին։ Վերջինս դեռևս որևէ կերպ չի արձագանքել մեր հարցին, իսկ ՆԳՆ-ից նշել են, որ Հովհաննիսյանի հրաժարականի վերաբերյալ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանն արդեն պարզաբանում ներկայացրել է, դրան ավելացնելու ոչինչ չունեն։ |
«Երբեք այսքան «ձրի» չեմ երթևեկել, որքան՝ «Թելսել»-ի շնորհիվ». Մհեր Արշակյան
3323:36«Ոչ մի արցախցի չէր լքի Արցախը, եթե այն չհանձնեին». Հրանտ Թոխատյան (տեսանյութ)
10623:12«Վարչական շրջանում լույսերը անջատված են, փոսերը՝ մարդաբոյ». Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
7623:00«Իրանը փաստացիորեն վերահսկողություն է հաստատում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ». ԻՀՊԿ (տեսանյութ)
6722:30ԵՄ 18 երկիր խնդրել է 127 միլիարդ եվրոյի պաշտպանական վարկեր
15121:45«Ովքե՞ր են «հովանավորում» Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարը». Կարեն Հեքիմյան
14020:54Մարատ Աճեմյանը 11։0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց բրոնզ
12520:06Միքայել Աջապահյանը քաղբանտարկյալ է, պետք է րոպե առաջ ազատ արձակվի»․ Էդմոն Մարուքյան
11520:00