Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
![]() 201 Երեքշաբթի, 17 հունիսի, 2025 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ գնացել է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով որոշում կայացնելու։ ՀՀ վերաքննիչ դատարանը կա՛մ կբավարարի մեղադրվող Ջալալ Հարությունյանի պահանջը և նրան կարդարացնի, կա՛մ գործը կուղարկի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, և չի բացառվում, որ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնի անփոփոխ։ Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման: Դատարանն ավելի վաղ 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով՝ ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից: Սակայն փորձերն անցան ապարդյուն, եւ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի։ Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված գործով քրեական վարույթի վաղեմության ժամկետը հոկտեմբերին կլրանա: Ջալալ Հարությունյանը հրաժարվել է ՀՀ վերաքննիչ դատարանում իր պաշտպաններից և նոր պաշտպանի է ներգրավել։ |
«Մենք Պուտինից շատ անհեթեթություններ ենք լսում». Թրամփ (տեսանյութ)
922:00«ՔԿ-ի դիմաց 5 ժամ սպասելուց հետո Արթուր Սարգսյանին հրավիրեցին ներս»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5521:54«Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ». Արսեն Ջուլֆալակյան
4621:48«Գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին՝ արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին». Նաիրի Հոխիկյան
6421:42«Տղեʹրք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե՛ք»․ Սերգեյ Հարությունյան
8421:24«Արա էդ ինչ գեշ ես քծնում դու, Պետրոս». «Ղազարյան VS Ղազարյան»-ի թիրախում Կայա Կալասի հետ հարցազրույցն է (տեսանյութ)
9921:18Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կախված են իրենից
10721:14«Կարծում ենք՝ քննիչը Արթուր Սարգսյանին ձերբակալելու որոշում կկայացնի»․ Սմբատ Մինասյան (տեսանյութ)
7421:06