Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մինչև աշխարհում նոր կանոններ չհաստատվեն, արյունալի պատերազմները լայն թափով կշարունակվեն»․ Տիգրան Աբրահամյան

«Մինչև աշխարհում նոր կանոններ չհաստատվեն, արյունալի պատերազմները լայն թափով կշարունակվեն»․ Տիգրան Աբրահամյան
204
Երեքշաբթի, 17 հունիսի, 2025 թ., 09:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհակարգային փոփոխությունների այս անցումային ժամանակաշրջանում միայն «ջունգլիների օրենքներն» են գործում և մինչև աշխարհում խաղի նոր կանոններ չհաստատվեն, արյունալի պատերազմները «մարտերն առանց կանոնի» սկզբունքով լայն թափով կշարունակեն:
Մեծ պետություններն իրավիճակը լավ հասկանում են, սակայն փորձում են այս ժամանակահատվածում իրենց աշխարհաքաղաքական հավակնություններն առավելագույնս իրացնել, ապա նոր միայն հաստատել նոր աշխարհակարգի սկզբունքներն ու առաջնահերթությունները:
Իսկ մինչ դա, պատերազմների անվերահսկելի ալիքը տարբեր աշխարհամասերով ակտիվ կշրջի և հազարավոր անմեղ մարդկանց մահեր ու զրկանքներ կբերի»: