Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Սահմանադրությամբ հոգևորականներն իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ». Կարեն Վրթանեսյան

«Սահմանադրությամբ հոգևորականներն իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ». Կարեն Վրթանեսյան
198
Երեքշաբթի, 17 հունիսի, 2025 թ., 02:06

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իրավունք և հնարավորություն ... մասնակցելու հանրային գործերի վարմանը՝ անմիջականորեն կամ ազատորեն ընտրված ներկայացուցիչների միջոցով»:
Սա մեջբերում է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (ուժի մեջ է 1976 թվականից) 25-րդ հոդվածից, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Ինչից բխում է, որ ՀՀ ցանկացած քաղաքացի, այդ թվում և հոգևորական, իրավունք ունի այլ քաղաքացիների հետ հավասար մասնակցելու իր երկրի քաղաքական գործընթացներին:
Սխալ են այն պնդումները, թե հոգևորականներն իրավունք չունեն «միջամտելու» Հայաստանի քաղաքական կյանքին։
Քաղաքական մասնակցության որոշ սահմանափակումներ կան ՀՀ նախագահի, դատավորների, դատախազների և քննիչների, ինչպես նաև ուժային կառույցների ծառայողների համար։
Հոգևորականների համար նման սահմանափակումներ չկան ու չպետք է լինեն։
Եթե ձեր զրուցակիցը նման պնդումներ է անում, խորհուրդ տվեք ծանոթանան ՄԱԿ-ի վերոնշյալ դաշնագրին, ինչպես նաև ՀՀ սահմանադրության 45, 46, 48 հոդվածներին:
Հ.Գ. Իսկ այ ՀՀ իշխանությունները, պաշտոնյաները, իրավունք ՉՈՒՆԵՆ միջամտելու Եկեղեցու կյանքին։ Դա էլ է ամրագրված սահմանադրությամբ (6-րդ հոդվածի առաջին կետ. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»)»:

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան