Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»
![]() 235 Երեքշաբթի, 17 հունիսի, 2025 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Թեպետ 4 օր է՝ Նիկոլ Փաշինյանը գրառում չի արել Վեհափառի և եկեղեցու մասին, առավոտյան սաղմոսներ էլ չի տեղադրում էջում, սակայն եկեղեցու դեմ արշավը չի կարելի վերջացած համարել։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս լռությունը թվացյալ է, վարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմ․ հավաքում են փաստեր, կոմպրոմատներ, մարտավարություն են մտածում, իսկ այս պասիվությունը պայմանավորված է տարածաշրջանի անկայունությամբ, Իրան-Իսրայել պատերազմով: Փաշինյանը գիտակցում է, որ եկեղեցու դեմ գրառումները՝ հատկապես այս օրերին, իրեն չեն ներվի, ուստի սպասում են՝ ջրերը հանդարտվեն, որ նոր շարունակեն պատերազմը։ Իսկ եկեղեցին վերցրել է իրեն նետված ձեռնոցը․ երեկ կլոր-սեղան էին կազմակերպել և բարձրաստիճան հոգևորականներ, քաղաքական, հասարակական գործիչներ վերլուծում էին Փաշինյանի գրառումները, կոշտ գնահատականներ տալիս։ Հունիսի 16-22-ն էլ Մայր Աթոռը նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով հավատացյալների երկրպագության համար Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներն են դուրս բերվելու: Շաբաթն ավարտվելու է հունիսի 22-ին մայր տաճարում Սուրբ պատարագով, որի ավարտին կհնչի մաղթանք «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
