«Քանի՞ կոպեկի արժեք ունի նախարարի հորդորը ուսանողներին, երբ ինքը հակառակն է անում»․ Մենուա Սողոմոնյան

Միջազգային հարաբերությունների մասնագետ, «ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ օրեր առաջ շնորհավորական ուղերձով հանդես գալով՝ Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, կոչ է արել ուսանողներին լինել պահանջատեր կրթության որակի նկատմամբ, չհանդուրժել միջակությունն ու ժամավաճառությունը, լինել հարցասեր, ունենալ կասկածներ, չվախենալ իրենց մտահոգությունները բարձրաձայնելուց։
Կասկածից վեր է, որ Ժաննա Անդրեասյանը, մեղմ ասած, քաջատեղյակ է հատկապես վերջին շրջանում ԵՊՀ-ում և Բրյուսովում տեղի ունեցած կադրային ջարդից։ Նա անկասկած տեղյակ է (կրկին մեղմ ասած), որ կադրային այդ ջարդը առնվազը որոշ դեպքերում էապես ազդել է կրթության որակի վրա․․․ բացասաբար է ազդել (հանգամանք, որի վրա հրավիրում է ուսանողների պահանջատիրությունը)։
Նա շատ լավ գիտի, թե ո՛ր դասախոսներից ազատվելու համար ի՛նչ շինծու հիմքեր են կիրառվել, թե ի՛նչ արձագանքներ է տվել ուսանողությունը որոշ դասախոսներից ազատվելու դեպքերի վերաբերյալ։
Անդրեասյանը, ամենայն հավանականությամբ, քաջատեղյակ է նաև, որ կադրային այդ ջարդը չի վերաբերել բազմաթիվ ժամավաճառ, դասախոսություն թելադրող, արխայիկ մեթոդներով դասավանդող, սուբյեկտիվ գնահատող, ուսանողների հետ կոպիտ վարվող դասախոսների․․․
Անդրեասյանը ի պաշտոնե ունի՞ լծակներ վերոնշյալ իրողություններին համարժեք արձագանքելու համար։ Հաստատապես այո։ Ունի՞ հնարավորություն դիրքորոշում հայտնելու։ Հաստատապես այո։ Կիրառե՞ց որևէ լծակ։ Ո՛չ։ Հայտնե՞ց որևէ դիրքորոշում։ Ո՛չ։
Այսքանից հետո քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ այս հորդորը ուսանողներին, երբ ինքն իր վարքագծով հակառակն է անում։
Սա նման է այն դեպքին, երբ հայրը երեխային խրատում է լինել ազնիվ, չստել, հետո, երբ հնչում է դռան զանգը, պատվիրում է դուռը բացել ու ասել, որ «պապան հոգնած-քնած է»։

«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան
24230.09.2026, 17:12
Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ»
27730.09.2026, 09:12
«Մեկ ամիս ուշացված, «կարգի բերված» էլեկտրոնային մատյանն է». Սոֆյա Հովսեփյան (լուսանկար)
33330.09.2026, 00:06
«Ինձ մի ստիպեք ամեն դասից հետո դառնալ դատավոր, վերահսկիչ ու թեստաբան». Հայկուհի Հովհաննիսյան
33029.09.2026, 20:36
«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը՝ կրկին սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
34928.09.2026, 23:36
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
71424.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
76923.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
97319.09.2026, 21:54