Սարատովի մարզում ձերբակալված Ռուբիկ Հակոբյանը կասկածվում է սպանության ու սպանության փորձի համար

ՌԴ Սարատովի մարզի Մարքս քաղաքում ձերբակալել են ճանապարհային կոնֆլիկտի ժամանակ հրաձգություն իրականացրած կասկածյալին՝ 1983 թվականին ծնված տղամարդու: Հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ երկրորդը հոսպիտալացվել է, հայտնում է ՌԴ ՆԳՆ մարզային վարչությունը։
Ձերբակալված Ռուբիկ Հակոբյանը հանցագործության վայրից փախուստի դիմած մեքենայի տերն է։ Տղամարդուն բերման են ենթարկել իր բնակարանից: Նա ձեռնարկատեր է:
Մարքսում հրաձգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ի կեսօրին։ Երկու տղամարդ Oka-ով շրջանցել են սև Land Cruiser-ը, սակայն վերջինիս վարորդը հետապնդել ու կանգնեցրել է նրանց, վարորդների միջև ծագած ծեծկռտուքը վերածվել է կրակոցների, գրում է Baza. 32-ամյա ավտոմեխանիկը տեղում մահացել է, իսկ նրա 48-ամյա ընկերը հոսպիտալացվել է։ Ամենագնացի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ (լուսանկար, տեսանյութ)
5223:12
Ադրբեջանում զինամթերքի պայթյունի հետևանքով կա զոհ ու վիրավոր
10418:48
Վթար՝ Պռոշյան բնակավայրի տարածքում. 18-ամյա աղջիկը մահացել է
13918:36
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին հասցված լրջագույն վնասի մասին
16817:37
Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ
14014:30
Ինդոնեզիայի շրջաններից մեկում հզոր փոթորիկ և տորնադո է տեղի ունեցել (տեսանյութ)
12712:24
Վայոց Ձորում հիվանդի հարազատը վիճաբանել է 2 բժշկի հետ, բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք
13110:48
Հորմուզի նեղուցում երկու լցանավ է բախվել ականների և հրդեհվել
23809:49