«Պարզ է՝ սմս եք ստացել». Արամ Օրբելյանը՝ դատավորին

«Մարտի 1-»-ի գործով վերաբացված դատական նիստի ժամանակ փաստաբան Արամ Օրբելյանը դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին, ով իր խոսքում նշել էր, որ անկողմնակալ դիտորդը արդեն հոգնել է այս գործի ձգձգվող գործընթացներից, ասաց. «Իրականում քիչ առաջ խիստ մտահոգող բան տեղի ունեցավ: Ցիտում եմ՝ հանրությունը հոգնել է ձգձգվող գործելակերպից: Պարզաբանեք՝ ի՞նչ նկատի ունեք, հանրության կարծիքը ո՞նց եք չափել, ո՞վ է չափել, ինչո՞վ եք չափել»: Դատավորը պատասխանեց, որ «իր գնահատմամբ», ինչին էլ Օրբելյանը հավելեց՝ «լավ, սմս եք ստացել» և հիմնավորեց իր ասածը. «սմս եք ստացել ձևակերպումը ունի շատ հստակ նշանակություն, որովհետև դատական համակարգի անկախությունը ապահովելու պարտավորություն ունեցող մի հոգի, ով պարտավոր էր անկախ լինել և ապահովել դատական անկախությունը գործադիրի գործունեությունից, ստացել էր սմս և այդ սմս-ի արդյունքում հրաժարական էր տվել: սմս ստանալու պրոցեսը ունի շատ հստակ նշանակություն և կարա հանգիստ բացարկի հիմք հանդիսանա, որովհետև գործերի ձգձգման մտահոգությանը հաջորդել է համապատասխան գործընթաց, որի արդյունքում ՀՀ մի շարք պաշտոնատար անձինք, որոնք պետք է անկախ լինեին և էդ սմս-ը ուղարկելու համար էդ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկեին, հրաժարական են տվել: Սրա մասին է խոսքը: Երբ որ ես ձեզ նման գնահատական եմ տալիս, իրավունք ունեմ նման կասկած ունենալու՝ ձեր ասած ձևակերպման հիմքով՝ հոգնել են ձգձգվող գործընթացներից»:

Sony-ն և Universal-ը նոր դատական հայց են ներկայացրել ԱԲ երաժշտական գեներատոր Suno-ի դեմ
300:12
«Նրանց հերոսությունները մեզ համար պիտի հոգու և կամքի օրինակ հանդիսանան». Խաչափայտի մասունքը տեղափոխվեց Վարագավանք (լուսանկար)
50Երեկ, 23:48
«Հիշո՞ւմ եք այս արարածին». Զառա Մարգարյան
55Երեկ, 23:42
«Պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի». Միհրան Մախսուդյան (լուսանկար)
54Երեկ, 23:36
ՔՊ-ի թեկնածու Էդիկ Չախալյանը վերընտրվել է Լերմոնտովոյի համայնքապետ
60Երեկ, 23:18
«Նույնիսկ Փաշինյանի սպառնալիքները փաստում են, որ պատերազմը քուն է մտել ու ամեն վայրկյան կարող է ժայթքել». Արթուր Խաչատրյան
60Երեկ, 23:00
«Իրանը հարստացնում է ուրանը մինչև 60%՝ խաղաղ նպատակներով». Արաղչի
130Երեկ, 22:48
«Նավթի գները կսկսեն նվազել, հենց որ Իրանը հանձնվի». Թրամփ
54Երեկ, 22:30