««Հայաստան» համահայկական հիմնադրամի երկու երեսները». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի երկու երեսները։
Լուսանկարում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ փողերի լվացման, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման ու իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման գործողությունների մեջ կասկածվող Հայկակ Արշամյանն է:
Կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2018 թ. աշխատել է վերջերս սափրված Նիկոլ Փաշինյանի օգնական և ժանրի կանոնների համաձայն, պատմական գիտությունների թեկնածու Հայկակը մորուք էր թողել՝ որպես առաջնորդին հավատարիմ լինելու ու թավշուկների կաստային հարելու իր պատրաստակամության ապացույց:
Ավելի վաղ Հայկակ Արշամյանը աշխատել է «Թրասնփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ում որպես հաղորդակցության և ջատագովության համակարգող։ Կրկնում եմ հաղորդակցության, ասել կուզի՝ կոմունիկացիայի ու ջատագովության համակարգող: Տերդ մեռնի գիտություն…Այս տարի երկու գրություն եմ ուղղել այս պատմաբանին, պահանջելով, որ ինձ լրատվամիջոցների ներկայությամբ ցույց տա իմ ստորագրությամբ 2016 թ. կնքված պայմանագրի մայր օրինակը, որի համաձայն 820.000 ԱՄՆ դոլարը ի պահ էր տրվել հիմնադրամին՝ հինգ տարի ժամկետով:
Հայկակը համառորեն չի ուզում դա անի:
Զավեշտալի է, չէ՞, նույն ֆակուլտետի շրջանավարտ, պատմական գիտությունների թեկնածուն չի ցանկանում հանդիպել պատմական գիտությունների դոկտորի հետ՝ թեկուզ որպես կոլեգա:
Այդ իսկ պատճառով նրան ժամանակավոր գրանցում ենք պատմակեղծարարների պատկերասրահում՝ փաստաթղթեր կեղծողների ու ոչնչացնողների սրահում:
Ու քանի որ ես միշտ բարի ու մեծահոգի եմ, պատմակեղծարարի ու հանցագործի մեղադրանքները կհանվեն Հայկակ Արշամյանի վրայից, եթե վերջինս ինձ ու զլմների ներկայացուցիչներին կհրավիրի հիմնադրամի գրասենյակ ու ցույց կտա իմ ստորագրությամբ ի պահ տրված գումարի պայմանագրի օրինակը, բանկային հաշվեհամարի վաղաժամկետ փակելու որոշումը, վճարված տուգանքի կտրոնը և, ամենակարևորը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումը՝ այդ այդ գումարի նպատակային օգտագործման մասին:
Հաշվեհամարը փակվել է 2018 թ. մայիսի 15-ին: Lուրջ հիմքեր կան կասկածելու, որ այն կանխիկացվել ու դուրս է բերվել Հայաստանից: Նշեմ նաև, որ ԱԱԾ-ի ներկայացուցչի հավաստմամբ, հիշյալ պայմանագրի օրինակը նույնպես ոչնչացված է, այնպես ինչպես ոչնչացվել է ՀՑԹԻ օրինակը՝ Հարություն Մարությանի տնօրինության օրոք:
Այսօր կոռուպցիոն լրջագույն մեղադրանքի տակ գտնվող «Հայաստան» համահայկական հիմնադրամը տելետոն է անցկացնելու: Գումար փոխանցելիս հիշեք այս խայտառակ ու քստմնելի պատմության մասին...»:

«Երբ երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում ոչինչ ես, ստիպված քեզ հռչակում ես կուսակրոնության ուխտի պաշտպան»․ Ալիսա Գևորգյան
2817:24
Խուզարկություններ՝ Աբովյանի համայնքապետարանում․ կան ձերբակալվածներ
4217:12
«Եկել ենք մի կետի, երբ մեր կողմից փառաբանված եվրոպական արժեքները պետք է պաշտպանենք հենց եվրոպացիներից»․ Նաիրա Կարապետյան (տեսանյութ)
4717:00
«Փաստաթուղթն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը»․ Արսեն Բաբայան
4716:42
«Վստա՞հ ենք, որ սահմանին աշխատանքներ կատարող Իրանի ու Հնդկաստանի քաղաքացիներ մեջ չկան թշնամու գործակալներ»․ Նաիրի Հոխիկյան
5816:24
«Եթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Մատուշկա Ռասիա» երգի, նորմալ հետ կգա». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6616:18
«Իրենց ընտրողների կյանքը մի 50 տարով երկարեց էդ ելույթից հետո». Սամվել Կարապետյան
5516:12
«Ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել Եկեղեցին». լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
5816:06