«Պետք է ասվի, թե առկա կոռուպցիան ինչ ծավալ ունի և որքանով կկրճատվի աշխատավարձերի բարձրացման արդյունքում»․ Արման Մելիքյան

134
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2026 թ., 17:48
Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասվեց, որ պետական ծառայողների աշխատավարձերի զգալի բարձրացումը կոռուպցիայի կանխարգելումն ապահովող գործիք է: Բայց հարկ է նշել, որ այդ քայլի արդյունավետությունը պետք է չափելի լինի: Այսինքն, պետք է ասվի, թե պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիան դրամական արտահայտությամբ ինչ ծավալ ունի և որքանով կկրճատվի աշխատավարձերի բարձրացման արդյունքում: Ուստի, անհրաժեշտ է ֆիքսել պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիայի մեկնարկային վիճակը, որպեսզի ձեռնարկված միջոցների արդյունավետությունը հնարավոր լինի ժամանակի մեջ գնահատել»:
Աղբյուրը` Արման Մելիքյան

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
4521:12
Ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի
8420:12
ՔՏՀԱՏՄ պաշտոնյաները, կաշառքի դիմաց, «չեն նկատել» խախտումները. գլխավոր մասնագետը կալանավորվել է (տեսանյութ)
8219:30
«Մեկնում եմ Կամբոջա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10816:42
«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան
11015:48
ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
11315:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
10214:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
10214:24