«Սա պատահական պատասխան չէր, այլ կանաչ լույս՝ Ալիևին»․ Գայանե Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսպես կոչված՝ ռազմավարական դաշնակից Պուտինն այսօր վստահորեն հայտարարեց, որ «Հայաստանի դեմ որևէ արտաքին ագրեսիա չի եղել», իսկ դե ԼՂ մասով «ՀԱՊԿ-ը որևէ պարտավորություն չուներ»։
Կարող էինք, իհարկե, անտեսել արյունարբու հանցագործի բարբաջանքը, բայց ցավոք կասկածներ ունեմ, որ սա զուտ պատահական պատասխան չէր պատահական հարցի, այլ հերթական հաստատումը և կանաչ լույսը իր դաշնակից Ալիևին, որ Ջերմուկն էլ, մնացյալ օկուպացված տարածքներն էլ չենք ընդունում որպես ՀՀ սուվերեն տարածք, հանգիստ կարող ես միջանցքի հարցը լուծել։
Ի վերջո, Արցախի գինն Ալիևը դեռ պարտք է։
Հայաստանում կա՞ն դեռ մարդիկ կամ ուժեր, որ պնդում են, թե՝ լավ չեք դիմել ՀԱՊԿ-ին, սխալ դրույթով եք դիմել, լավ նամակ չեք գրել կամ սորոսական եք, դրա համար ՀԱՊԿ-ը կամ ռուսները չեն օգնել, եթե կան, ուրեմն այլևս ժամանակն է ուղղակի բացահայտ ասելու, որ ձեր համար էլ Ջերմուկը Հայաստան չէ, այլ տարբերակ չկա»։

Վարչապետի աշխատակազմի արտասահմանյան այցերի համար լրացուցիչ 94.6 մլն դրամ հատկացվեց
914:30
«Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»․ Պեսկով
3714:18
«Հայաստանի սահմանը բաց է Թուրքիայի հետ, կարծում եմ՝ պրոցեսը չի կանգնել, դանդաղել է». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
2714:06
«Եթե հնարավորություն լինի, մենք նաև Ադրբեջանից գազ կառնենք»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
3914:00
«Իրանք պիտի շատ ուտեն, չեն կշտացել», «Որ նայեք քաղաքացու չափսերին, պարզ ա՝ ինչ ձև ա կշտացել»․ լեզվակռիվ քաղաքացու և Արմավիրի մարզպետի միջև (տեսանյութ)
5313:48
«Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին»․ Զախարովա
7613:42
«Շատ դրույթների մասին չենք խոսել ժողովրդի հետ, բայց տարուց ավելի այդ պրոցեսը գնացել է». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5013:36
«Այլևս ՀՀ-ն Ադրբեջանի հետ կոնֆլկտ չունի, և երրորդ խաղացող, քաղաքական գին հասկացությունները փոխվել են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
4613:30