«Իշխանության կողմից ստեղծվող խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի
Երբ ասում ենք, որ հայտնի մեկ հոգին հանուն իշխանություն պահելու պատրաստ է ամեն ինչի, դա ենթադրում է շարունակություն.
ա. Ի՞նչ ասել է ամեն ինչ, ի՞նչ կարող է անել իր իշխանությունը պահելու շանսերը մեծացնելու համար. դրանք կոնկրետ ո՞ր գործողություններն են, ո՞ր միջավայրը։
բ. Ի՞նչ պետք է անենք մենք։ Հակադիր քաղաքական-հանրային դաշտը երկրի քանդման ստատիստներ չեն, որ կողքից հետևեն նրա գործողություններին։
Այդ մեկ հոգու համար ամենապարարտ միջավայրը՝ երկրում խառնաշփոթի, արհեստական իրարանցման, անհստակությունների, երկրորդական թեմաների դոմինացիան է, հանրային թեմաների առավելագույն խառնաշփոթությունը։ Տարատեսակ արհեստական հանրաքվեները՝ ԵՄ կողմնորոշման, արագաչափերի, հենց դրան են ծառայում։ Վստահ եղեք՝ լինելու են նոր, մեկը մյուսից մեր իրական խնդիրների հետ կապ չունեցող թեմաներ։ Զանազան պրայմերիզները, թատերականացված պաշտոնանկությունները և այլ զանգվածային միջոցառումները հենց դրա համար են։ Ձեռքներս ծալած հետևենք նրա այս գործունեությանը՝ Հայաստանի տարածքում ստանալու ենք նոր Սիրիա ու Բեյրութ։
Ինչպե՞ս կասեցնել նրա ծրագիրը
Իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է։ Սա պետք է որպես այլընտրանք դրվի նժարին և առաջարկվի հասարակությանը, ու սա՝ կհաղթի։ Հստակությունը ենթադրում է երկու կարևոր բան.
1. Բովանդակային հստակություն՝ հստակ ասելիք
2. Քաղաքական հանրային միավորների հստակություն՝ հստակ ասողներ
2000-ի սկզբին այն ժամանակ գործող նախագահ Ռ. Քոչարյանը մի ձևակերպում դրեց, որն իրականում բոլոր հաջողությունների հիմքում էր՝ Կազմակերպված պետություն։ Նիկոլը և այն ժամանակվա ընդդիմությունը դրա դեմ հարյուրավոր հոդվածներ ու հարցազրույցներ տպեցին։ Իսկական արշավ էր սկսվել այդ ձևակերպման դեմ։ 20 տարի անց էլի նույն վիճակն է. քաոսը և խառնաշփոթը երկրում նրանց մնալու միջավայրն է, կազմակերպվածությունը՝ մեր փրկվելու։
Քաղաքական և պետական կառավարման հավակնություններ ունեցող միավորները արագ պետք է վերափոխվեն այդ առումով՝ դառնան հստակ։ Եվ երկրի հանրային օրակարգը վերցնեն նրա ձեռքից՝ հստակ ասելիքով»:

«Վաղը ՔՊ-ն է կանգնելու նույն կոտրված հայելու առաջ»․ Սոնա Աղեկյան
6717:36
«224 զոհվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց»․ Դավիթ Անանյան
6617:24
«Մակրոնը սահմանել է իր անհատական հակառեկորդը»․ Արտակ Զաքարյան
6917:12
«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան
6916:54
«Ադրբեջանն իր հետագա քաղաքական պահանջների համար հիմք է ստեղծում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6116:48
«ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին»․ #CNN
16216:42
Ռուբեն Մխիթարյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու (տեսանյութ)
5716:36
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
6916:30