«Արցախի ժողովուրդը հավատ չունի ՀՀ և ԱՀ իշխանությունների նկատմամբ». Մետաքսե Հակոբյան

«Այս մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ իշխանությունների կողմից հարկ չի համարվել պատշաճ բացատրություն տալու արցախցիների՝ ՀՀ քաղաքացիության ընդունման հետ կապված քաղաքական որոշման և մարդկանց սահմանափակումների մեջ դնելու մասին, հետևաբար սա պիտի անեին Արցախի իշխանությունները»,- ԱԺ-ում արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով. «Արցախի Հանրապետության ժողովուրդը բացարձակ վստահություն, հավատ չունի Հայաստանի իշխանությունների նկատմամբ, ինչպես նաև Արցախի իշխանությունների նկատմամբ»: Նրա գնահատմամբ հենց այդ պատճառով է, որ ժողովուրդը քաոսային իրավիճակում ստիպված դիմում է այլ կառույցների, որտեղ էլ շատերը, օգտվելով արցախցիների հենց այդ քաոսային իրավիճակից, «ուղղակի շահագործում են իրենց՝ դարձնելով «40+10» հազար դրամ սոցիալական ծրագրի մատերիալ, ինչով շահագործում են մարդկանց»: «Իմ հորդորն է՝ քաղաքացիության հարցի մոտեցումը պիտի հայեցակարգային լինի և հստակ, որպեսզի այդ քաղաքական որոշման դրույթների, պատճառների, հետևանքների մասին բոլորը հասկանան, մանրամասն տեղեկացված լինեն, որ իրենք գոնե էն մարդկային ամենացածր իրավունքից հնարավորություն ունենան օգտվելու՝ սեփական կամքով, իրենց որոշմամբ՝ գնա՞ն քաղաքացիություն ընդունելու, թե՞ ոչ»,- նշեց Հակոբյանը:

«Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձերն ունեն երկու գլխավոր դերակատար՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը». Մանե Թանդիլյան
020:18
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ
2719:54
«Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը». Գրոնո
3719:42
Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ
3919:20
«Եթե մեկ անգամ խոշորացված լինելով՝ Տիգրանաշենում որևէ ներդրում չի իրականացվել, ինչպե՞ս եք պատկերացնում գերխոշորացումից հետո». Իրինա Յոլյան (տեսանյութ)
4819:00
Wildberries-ը գործարկել է նոր գործիք․ գնորդները կկարողանան մինչև 35% զեղչ խնդրել
9818:37
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին
5817:52
«Ընդվզեցուցիչ երևույթ, որը մեր անմիաբանության և անհեռատես քաղաքականության հետևանքն է»․ Արամ Ա (տեսանյութ)
9114:42