«Մեր օրերում խաղամոլության ամենամեծ չարիքը օնլայն խաղերն են»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլոր այն սովորությունները, որոնք կախվածություն են առաջացնում, վտանգավոր են առողջության ու կյանքի համար։ Եթե ծխախոտից կախվածությունը ոչնչացնում է մարդու թոքերը և նաև հանգեցնում քաղցկեղի ու սրտի ինֆարկտի, ապա խաղերից ու թմրանյութերից կախվածությունը շատ ավելի արագ է մահ ու ողբերգություն բերում։
Խաղամոլությունը ողբերգական է ոչ միայն կոնկրետ մարդու՝ խաղացողի համար, այլև նրա ընտանիքի անդամների, հարազատների ու մտերիմների համար։
Մեր օրերում խաղամոլության ամենամեծ չարիքը օնլայն խաղերն են, որոնք Վիվարոների ու նմանատիպ բուքմեյքերների միջոցով մտնում են տներ ու քանդում դրանք։
Մեկ անգամ խաղացիր, ընկնում ես թակարդն ու անընդհատ գումար դնում այդ չարիքի մեջ՝ հուսալով, թե գոնե մեկ անգամ խոշոր շահում կունենաս, այնինչ դա անընդհատ տանում ու տանում է։ Մարդիկ ծախսում են իրենց վերջին դրամը, գրավադրում տները, մեքենաները, ունեցվածքը՝ ընտանիքին ու երեխաներին թողնելով դրսում։
Խաղամոլության հետևանքով բազմաթիվ մարդիկ ինքնասպանություն են գործում՝ չկարողանալով հաղթահարել այդ չարիքը։
Մի խաղացեք թեկուզ հետաքրքրության համար։ Ամենաառաջինը հենց ամենավտանգավորն է։
Ձեր հեռախոսների մեջ մի ներբեռնեք այդ բուքմեյքերների ծրագրերը։ Հեռացրեք դրանք ու ապրեք մարդավարի։ Սիրեք ձեր երեխաներին ու հարազատներին»։

Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
120Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
115Երեկ, 23:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
77Երեկ, 22:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
179Երեկ, 21:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
91Երեկ, 20:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
88Երեկ, 20:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
97Երեկ, 19:54
Պուտինի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ
150Երեկ, 19:31