«Ինձ մի՛ ասեք, թե ուր գնամ, ինչ ասեմ»․ Գառնիկ Դանիելյանը` Նիկոլ Փաշինյանին

«Ակնհայտ է, որ ավտոբուսների ոլորտում եղել է ստվեր, ինձ համար ակնհայտ է նաև, որ Երևանի քաղաքապետարանը գործուն միջոցներ է ձեռնարկել այդ ստվերը կճատելու համար»,- խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վարորդների գործադուլին և նրանց հարկադրաբար աշխատանքից զրկելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկմանը։
«Չեմ համաձարկվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդներն այդ ստվերից օգտվող թիվ մեկ շահառուն են եղել։ Ըստ ամենյանի, դա եղել է համակարգված մեխանիզմ։ Չգիտեմ՝ ինչքան պաշտոնյա, ինչքան ոչ պաշտոնյա են եղել, ինչքան քրեածին միջավայրից, բայց ակնհայտ է, որ ինչ-որ մարդկանց կերակրատաշտը կտրվել է։
Համոզված եմ, առնվազն ինտուիցիայով զգում եմ, որ աշխատավոր մարդկանց ձեռքով փորձ է արվում բաներ անել, բայց այդ պատմության թիվ մեկ շահառուն վարոդները չեն»,-ասաց Փաշինյանը։
Ընդդիմությանը մեղադրելով՝ Փաշինյանը նշեց․ «Հենց մի տեղ 5 մարդ է հավաքվում, գնում, կողքներին կանգնում եք՝ հույս ունենալով, որ չգիտեմ ինչ եք անելու»։
«Չգիտեմ՝ դուք ինչ առնչություն ունեք այդ թեմայի հետ»,-դիմելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Կոռուպցիոներ եմ, այդ գումարները երևի ես եմ աշխատում»,- վրդովվեց Գառնիկ Դանիելյանը։
«էս էլ որերորդ անգամ է՝ ասում եք՝ թեմաներ եք գտնում։ Ուզո՞ւմ եք թեմաները ընտրեք, ասեք՝ որ թեմաներից հարց տամ... Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ, դրանից էլ հարց կտամ։
Երկրորդն էլ՝ մի հոգի էլ կարիքս զգա՝ կգնամ, կողքին կկանգնեմ։ Վատ չէր լինի, որ դուք էլ, ձեր պատգամավորներն էլ, նաև ձեր պաշտոնյաներն էլ գայիք, կողքներին կագնեիք, ոնց որ թե մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ ինձ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ։ Ավելի լավ է՝ դուք ասեք՝ ինչ կոռուպցիա, կաշառակերություն կա»,- վրդովվեց ընդդիմադիր պատգամավորը։

«Ոչ մի առաջարկ մի՛ արա, գնա՛»․ Կարեն Կարապետյան (տեսանյութ)
2116:54
«Մենք առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3416:42
«Բաքվի պահանջները նոր են սկսվում»․ Թաթուլ Հակոբյան
3416:36
«Վարշավայի գլխավոր փողոցներից մեկով նրանց վարչապետն էր գնում․ փողոցները փակ չէին, չկային գոռգոռացող ոստիկաններ»․ Վարդան Հարությունյան
4816:18
«Զգուշացե՛ք խոսքը ամսական 66 անգամ փոխող Փաշինյանի խոստումներից»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
4716:12
«Ալիևը Փաշինյանից պահանջել է իրականացնել հանրաքվե, որպեսզի դրա արդյունքներով լուծարվի Հայաստանի Հանրապետությունը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5916:00
«Վերջին օրերի քննարկումները շատ նման են «Հաղթելու ենք» խոստմանը»․ Գառնիկ Դավթյան
6515:54
«Մեկուսարանի տեղը գիտի, թող գնա, մի հատ էլ այնտեղ իր առաջարկը ներկայացնի»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
7015:48