Զինյալները գրավել են Դամասկոսից 35 կմ հարավ գտնվող Էս Սանամայն քաղաքը

Սիրիայում ապստամբները գրավել են Դամասկոսի մերձակայքում գտնվող Սանամաին քաղաքը։ Այս մասին նրանք հայտնել են իրենց թելեգրամ-ալիքում։
Էս-Սանամաինը գտնվում է Դարաայի նահանգում, նրա և Դամասկոսի հարավային ծայրամասերի միջև հեռավորությունը մոտ 35 կմ է։ Թուրքամետ ահաբեկիչները պնդում են, որ գտնվում են «մայրաքաղաք Դամասկոսի հարավային դարպասից 20 կմ-ից պակաս հեռավորության վրա»։
Զինված ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ գրոհայիններն սկսել են Դամասկոսի շրջափակման գործողության «վերջնական փուլը»։
Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է քաղաքի արվարձաններից զինված ուժերի դուրսբերման մասին տեղեկությունը։ Գործակալությունն այս տեղեկությունն անվանել է կեղծ և մեղադրել «ահաբեկչական կազմակերպություններին» այն տարածելու մեջ՝ խաղաղ բնակչության շրջանում խուճապ և վախ սերմանելու նպատակով։
«Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորած ապստամբները նոյեմբերի 27-ին հարձակում են սկսել: Մարտերը երկրում հակամարտության ամենանշանակալից էսկալացիան էին 2020 թվականից ի վեր, երբ հրադադար հաստատվեց Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ։
Իդլիբ նահանգը և երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Հալեպը, գտնվում են գրոհայինների վերահսկողության տակ։

Ադրբեջանում զինամթերքի պայթյունի հետևանքով կա զոհ ու վիրավոր
10018:48
Վթար՝ Պռոշյան բնակավայրի տարածքում. 18-ամյա աղջիկը մահացել է
13118:36
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին հասցված լրջագույն վնասի մասին
16317:37
Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ
13814:30
Ինդոնեզիայի շրջաններից մեկում հզոր փոթորիկ և տորնադո է տեղի ունեցել (տեսանյութ)
12612:24
Վայոց Ձորում հիվանդի հարազատը վիճաբանել է 2 բժշկի հետ, բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք
13010:48
Հորմուզի նեղուցում երկու լցանավ է բախվել ականների և հրդեհվել
23509:49
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
214Երեկ, 19:18