«Կրթությունը որպես նպատակ սահմանած պետություններն են ունենում զարգացող ապագա»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին Նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կրթվելու բուն ցանկությունը, անկախ դրա նորաձև կամ հնաոճ լինելուց, արդիական է ու հավերժ, և դա անտիկ իմաստասերների, այդ թվում՝ մեր ազգային ռահվիրաների իմաստասիրական զրույցների ու ակադեմիական բանավեճերի առարկա երբեք չի հանդիսացել: Բանավեճերը հիմնականում վերաբերել են հարցերի հարցին. ի վերջո կրթությունը միջո՞ց է, թե՞՝ նպատակ: Սա´ պետք է դառնա հանրային դիսկուրսի առարկա:
Ընդհանուր առմամբ, կարելի է պնդել, որ կրթությունը կարող է լինել և՛ միջոց, և՛ նպատակ՝ կախված նրանից, թե ինչպես ենք մենք դրան մոտենում:
Երբ մենք խոսում ենք կրթության մասին՝ որպես միջոց, նկատի ունենք, որ այն որոշակի նպատակներին հասնելու գործիք է։ Այս նպատակները կարող են բազմազան լինել, օրինակ՝ անձնական զարգացում, որի դեպքում կրթությունն օգնում է մարդկանց գիտակցել իրենց ներուժը, զարգացնել քննադատական մտածողություն և խնդիրներ լուծելու հմտություններ, կամ մասնագիտական ուսուցում, որի դեպքում կրթությունը տալիս է անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ կոնկրետ մասնագիտական ոլորտում աշխատելու համար, կամ սոցիալական ինտեգրում, որի դեպքում կրթությունը նպաստում է անձի հարմարվողականությանը հասարակության մեջ, սովորեցնում է սոցիալապես կարևոր նորմեր և արժեքներ:
Երբ կրթությունը դիտվում է որպես նպատակ, այն ներկայացնում է ինչպես անձնական, այնպես էլ հանրային շարունակական զարգացման, գիտելիքի և ինքնակատարելագործման մշտական ձգտում: Այս առումով կրթությունն ինքնին արժեքավոր է և չի սահմանափակվում կոնկրետ գիտելիքների կամ հմտությունների ձեռքբերմամբ: Սա իրազեկման ցանկությունն է, ավելի խորը հասկանալու աշխարհը և ինքն իրեն՝ դրանում:
Սովորաբար, կրթությունը որպես նպատակ սահմանած հասարակություններն ու պետություններն են ունենում երաշխավորված և զարգացող ապագա»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
73006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
79304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
82603.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
104330.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
118626.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
128724.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
137523.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
148120.10.2026, 22:48