«Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից, գուցե, դուրս գամ, մանդատս վայր չդնեմ»․ Հակոբ Ասլանյան
![]() 234 Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ., 13:00 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը «Ֆակտոր»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։ Նա դիմել է խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ․ «Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ՝ փոխել իմ մոտ ձևավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին, և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,- հայտարարել է պատգամավորը։ Նա ասել է, որ մեկ ամիս շարունակ չի մասնակցի ոչ խմբակցության նիստերին, ոչ՝ կուսակցական հավաքներին։ Եթե իր առաջադրած այս պայմանը չկատարվի, ամենայն հավանականությամբ, ՔՊ խմբակցությունից դուրս գալու որոշում կկայացնի, բայց ասաց՝ կշարունակի մնալ ՔՊ կուսակցության շարքերում, քանի դեռ իրեն չեն հեռացրել։ Պատգամավորն ընթերցել է հայտարարություն, որտեղ պատմել է նաև օրերս կայացած մի հանդիպման մասին։ Նա տեղեկացրեց, որ բառացիորեն օրեր առաջ՝ շաբաթ օրը, տեղի է ունեցել մի հանդիպում՝ ՔՊ թիմի բարձրաստիճան պաշտոնյայի, իրավական համակարգի ներկայացուցչի, Հովիկ Աղազարյանի, նրա երեք որդիների և իր մասնակցությամբ․ «Հովիկ Աղազարյանը բոլորիս ներկայությամբ հայտարարեց, որ իր որդիներին հնարավորություն տան ծանոթանալ այն նյութերին, որոնք ներկայացվել են խմբակցությանը, և եթե ինքը չկարողանա բավարար բացատրություն տալ, ապա վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը։ Դա տեղի չունեցավ։ Աղազարյանի որդիներից մեկը ասաց, որ իրենք, ըստ էության, ծանոթ են հեռախոսի պարունակությանը, և որևէ հիմք չունեն դիմելու իրենց հորը՝ ԱԺ պատագամավորի մանդատից հրաժարվելու խնդրանքով»,- պատմել է պատգամավորը։ Հակոբ Ասլանյանն ասել է նաև, որ ինքը ստիպված է եղել ծանոթանալ Հովիկ Աղազարյանին առնչվող նամակագրությունների տեղեկատվությանը, որպեսզի ամրապնդի իր ներքին համոզմունքը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այնտեղ չգտա որևէ բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Եթե ընդդիմադիր ուժերը չսթափվեն, ավտոբուսի «պասաժիրը» ժողովրդի ճակատագիրը կդարձնի քարկտիկի քար»․ Մարգարիտ Եսայան
14217:36
«Ալիևի հարցազրույցը լսած ցանկացած բանական մարդ հասկանում է, որ խաղաղություն չի լինելու»․ Մարինե Ֆարմանյան (տեսանյութ)
16716:48
«Իրանի «հաղթանակները» արհեստական բանականության միջոցով ստեղծված հաղթանակներն են»․ Թրամփ
26816:43
«Ռումինիան կդառնա հակամարտության կողմ, եթե իր ռազմաբազաները տրամադրի ԱՄՆ զինված ուժերին». Բաղայի
25416:13
«ԵԽ հարթակը Փաշինյանը վերածեց սեփական երկրի դեմ գործ տալու ելույթի». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
11316:12
«Պատերազմից առաջ նոր զենքեր ձեռքբերելու գումարի 76%-ը գնացել է չկրակող ինքնաթիռների վրա»․ Արմեն Աշոտյան
12415:48
«Պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը չկարողանան կրկին հարձակվել»․ Արաղչի
21515:13
«Տարիներով ողջ երկիրն առանց լույս թողած ԼՏՊ-ն տրտնջացել է». Տարոն Չախոյան
15515:00
