Հետողորմյա․ դասագրքերի այրվող դրոշի նկարը փոխում են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարական է տրվել՝ հավաքել երրորդ դասարանցիների մայրենիի աղմուկ բարձրացրած դասագրքերը, որպեսզի գրքի կազմի վառվող դրոշի նկարը փոխեն նորով: Տեղեկացրել են, որ ինքնակպչուն նկարներ են ուղարկելու դպրոցներ, որպեսզի վրայից փակցվեն վառվող դրոշով լուսանկարի վրա։ Հիշեցնենք․ դեռևս ամռանն այս թեմայի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, սոցիալական ցանցում օգտատերերը հրապարակում էին «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջը, որում Հայաստանի դրոշը կարծես այրվելիս լինի։
Մարդիկ մեղադրում էին գրքի հեղինակներին, հնչեցնում վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ, որ այս սիմվոլիկան մտածված է տեղ գտել գրքի վրա: Դասագրքի հեղինակները պարզաբանում տարածեցին՝ հայտարարելով, որ նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրած ձեւավորման հետ, և որ տպագրության ժամանակ տեխնիկական վրիպակ է եղել եւ այլն: Հիմա որոշել են հետողորմյա անել եւ, ըստ էության, ցույց տալ, թե դասագրքի վրա մտածված չեն տեղադրել նման ապազգային նկար։ Ակնհայտ է, որ գալիք ընտրություններին ընդառաջ իշխանությունը որոշել է խմբագրել աղմկոտ եւ զգայուն թեմաները, տպավորություն ստեղծել, որ իրենք հայոց պետականությունը քանդելու համար դրսից ներդրված ապազգային տարրեր չեն»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
73006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
79304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
82603.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
104330.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
118626.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
128724.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
137523.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
148120.10.2026, 22:48