«Մի՛ արհամարհեք վանաձորցուն, չունեք այդ իրավունքը»․ Վահե Դոխոյան

Վանաձոր համայնքի «Հայրենիք» խմբակցության ղեկավար
Վահե Դոխոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսեցի ՏԿԵ նախարար Խուդաթյանի հայտարարությունը Վանաձորի ընտրությունների մասին։
Առնվազն տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ հստակ հարցին, թե Վանաձորում ընտրություններ լինելու են, թե ոչ, նախարարը պատասխանում է ինչ-որ անհասկանալի մտքերով, թե Վանաձորում ճգնաժամ չկա, համայնքում ավագանին նորմալ աշխատում է, մեծածավալ աշխատանքներ են արվել՝ հավանաբար նկատի ունենալով ասֆալտը և այլն...
Ճանապարհը վերանորոգելու տեսանկյունից, ինչ արել եք, լավ եք արել, մի բան էլ քիչ եք արել և պարտավոր էիք անել ավելին, իսկ վանաձորցու ձայնը ո՞վ պետք է հաշվի առնի:
Այսինքն՝ 5 տարվա ընթացքում, ավագանու ոչ մի ՀԵՐԹԱԿԱՆ նիստ չի՞ գումարվելու, օրենքին համաձայն ՏԻՄ մարմինները չե՞ն գործելու:
Եթե դա նորմալ է, ապա ինչո՞ւ եք կազմակերպում ընտրություններ։ Բոլոր համայնքերում նշանակեք պաշտոնակատարներ, արեք արտահերթ նիստեր և , առհասարակ, տեղական ինքնակառավարումը վերացրեք…
Ստեղծված վիճակը նշանակում է տեղական ժողովրդավարության վերացում, ինչի դեմ պայքարելու ենք ամբողջ ուժով։
Մի՛ արհամարհեք վանաձորցուն, չունեք այդ իրավունքը։ Վանաձորում իշխանություն ձևավորողը Վանաձոր համայնքի բնակիչն է, այլ տարբերակ չի կարող լինել։ Վանաձորում հնարավորինս շուտ պետք է կազմակերպվեն ավագանու արտահերթ ընտրություններ»։

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
5503:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
6001:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
8400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
15100:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
93Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
105Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
109Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
116Երեկ, 17:24