Կիրակի, 15 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Արցախցիների մեջ երկու ծայրահեղ տեսակ կա». Նաիրի Հոխիկյան

«Արցախցիների մեջ երկու ծայրահեղ տեսակ կա». Նաիրի Հոխիկյան
273
Երեկ, 21:42

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախցիների մեջ երկու ծայրահեղ տեսակ կա՝ շատ լավ ու նվիրյալից մինչև չափազանց եսասեր ու անշնորհք։ Հերթական անգամ այսօր համոզվեցի դրանում։
«Արարատյան պետություն» ՀԿ-ն իր գործընկեր հիմնադրամի հետ նախաձեռնած տարեվերջյան ամփոփիչ հաշվետու միջոցառման անցկացման համար դեռևս մի քանի շաբաթ առաջ պայմանավորվել էր դահլիճի համար։ Հրավիրել էինք մեծ թվով մարդկանց, որոնք 2022-2024 թվականների ընթացքում մեզ օգնել են բանակի առաջնագծի կահավորման, զորքի ուժեղացման գործում։ Ամեն մեկն՝ իր ոլորտում կայացած մարդիկ, որոնք անմնացորդ նվիրյալներ են հայրենիքը ոտքի հանելու, բանակի ուժեղացման աշխատանքներում։ Շատ էին պատերազմի մասնակիցներ, սահմանամերձ բնակավայրերից եկածներ, նաև՝ մանկավարժներ, գիտնականներ, Սփյուռքից եկած նվիրյալ բարերարներ։ Կային նաև բազմաթիվ նվիրյալ արցախցիներ։
Ամփոփիչ հաշվետու միջոցառման ժամանակ հանկարծ դահլիճ է մտնում Իրա Թամրազյան անունով մի տարեց կին՝ իր հետևից բերելով ինչ-որ անհասկանալի երիտասարդի՝ Արտեմ Թութունջյան անունով։
Սրանք երկուսով բառացիորեն անշնորհք ձևով ընդհատում են միջոցառումը և հայտարարում, թե իրենք Հադրութի մանկապատանեկան կենտրոնից են և մեզնից պահանջում են դուրս գալ դահլիճից, քանի որ իրենք արցախցի երեխաներին պիտի նվերներ բաժանեն, երգեն, պարեն։
Մի կողմ թողնենք հանգամանքը, որ մենք պայմանագիր ունեինք դահլիճի համար և տեղավորվում էինք մեզ հատկացված ժամանակի մեջ։ Բայց այս մարդիկ առանց էթիկայի որևէ նշույլի ցինիկաբար սկսեցին հայտարարել, թե իրենք արցախցի երեխաներին են օգնում, ուստի մենք պետք է ավարտենք իրենց խոսքով՝ «ինչ-որ միջոցառումը»՝ արհամարհելով «սահման», «բանակ», «ազգային գաղափարախոսություն» գործոնները, որոնք մեր ուշադրության կենտրոնում են։
Պարզ էր, որ ես դուրս հրավիրեցի անշնորհք ու անկոչ հյուրերին՝ պահանջելով սպասել մինչև իրենց հատկացված ժամը գա, բայց չափազանց անհարմար և տհաճ իրավիճակ եղավ։ Ես ինքս նման դեպքերում շատ անհարմար դրության մեջ եմ հայտնվում, քանի որ գիշերուզօր գովում եմ Արցախցիներին, ու հանկարծ հայտնվում են մի քանի արցախցիներ ու իրենց պահում անդաստիարակի նման։
Միջոցառման ավարտից հետո երբ առանձին ամոթանք էի տալիս այդ մարդկանց իրենց հիմար պահվածքի համար, դրանք շարունակում էին նույնպիսի ցինիկ վարքագիծ ցուցաբերել՝ շահարկելով արցախցի երեխաների անունը։
Ավելի ուշ ես այս թեմայով տեսաուղերձով հանդես կգամ, քանի որ կան մի շարք արցախցիներ, որոնք «Արցախ» անունը օգտագործում են իրենց անձնական շահի համար և ավելի մեծ վնաս են տալիս արցախցիներին, քան նույնիսկ թշնամին։ Չի կարելի անընդհատ շահարկել արցախցիների անունը և անշնորհք պահվածքով մարդկանց մոտ վատ տպավորություն ձևավորել։
Հետո իմացա, որ Արտեմ Թութունջյան անվամբ ներկայացած կանադահայ երիտասարդը բարերարի անվան տակ ինքնագովազդով է զբաղվում արցախցիների անվան հաշվին։ Սա այնքան ցինիկ է, որ հայտարարում է, թե ինքը աշխատում է մանկատան երեխաների և թափառող շների աջակցության համար։ Այսինքն, մարդու արժեքներին նայեք՝ նույն հարթության վրա է դնում մանկատան երեխաներին ու թափառող շներին։
Արցախցիները հայի լավ տեսակներից են, բայց կան նաև այնպիսի արցախցիներ, որոնք ամոթալի են մեր ազգի համար»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան