Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Եթե ՀՀ-ում «Թրամփի միջանցք», «Մակրոնի պողոտա», «Կալլասի նրբանցք» անվանումներ լինեն, պետք է վերահսկվեն այդ երկրների կողմի՞ց»․ Վահագն Սարոյան

«Եթե ՀՀ-ում «Թրամփի միջանցք», «Մակրոնի պողոտա», «Կալլասի նրբանցք» անվանումներ լինեն, պետք է վերահսկվեն այդ երկրների կողմի՞ց»․ Վահագն Սարոյան
163
Երեկ, 23:06

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «CNN-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին հայտնել է, որ Կովկասում տարանցիկ երթուղի կզարգացնեն և այն կկոչվի Թրամփի անունով:
Թե ինչպիսի կարճաժամկետ, միջնաժամկետ ու հեռանկարային սպառնալիքներ ու մարտահրավերներ է առաջացնում այդ «անարգել» ճանապարհը, եթե իհարկե կյանքի կկոչվի, կխոսենք պաշտոնական տեղեկատվիթյունից հետո:
Իսկ մինչ այդ հետաքրքիր հարց է առաջացել...
Այսուհետ Հայաստանում եթե նոր ճանապարհներ բացվեն ու անվանվեն օրինակ «Թրամփի միջանցք», «Մակրոնի պողոտա», «Կայա Կալասի նրբանցք», պետք է վերահսկվեն հենց այդ երկրների մասնավոր կազմակերպությունների կողմի՞ց: Էս ա՞ տրամաբանությունը»:

Աղբյուրը`   Վահագն Սարոյան