Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Իրեն շատ ավելի հանգիստ է զգում, երբ մեր գերիները Բաքվի բանտում են»․ Արթուր Խաչատրյան

«Իրեն շատ ավելի հանգիստ է զգում, երբ մեր գերիները Բաքվի բանտում են»․ Արթուր Խաչատրյան
60
Երեկ, 22:36

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՉՈՒԶԵՑ, ԹԵ՞ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ
Բաքվում պահվող հայ գերիների հարցն այսօր Վաշինգթոնում չի քննարկվի։ Նիկոլն այդ հարցը չի բարձրացնի, Նիկոլի օրակարգում այդ հարցը չկա։ Իսկ ինչու չկա։ Չի կարողանում նա այդ հարցը լուծել, թե՞ չի ուզում։ ՉԻ ՈՒԶՈՒՄ։ Պատկերացրեք, որ Դավիթ Իշխանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը և մյուս գերիները հիմա Երևանում լինեին։ Ո՞ւմ կողքը կանգնած կլինեին։ Նիկոլին կներեի՞ն Արցախի հանձնումը, Սյունիքով թուրքերին միջանցքի տրամադրո՞ւմը, իլհամի առջև ծնկի գա՞լը։ Իհարկե ո՛չ։ Նիկոլն էլ դա գիտի։ Եվ հենց այդ պատճառով է, որ ոչ մի ջանք չի թափում, որ մեր գերիները տուն վերադառնան։ Ինքն իրեն շատ ավելի հանգիստ է զգում, երբ մեր գերիները Բաքվի բանտում են։ Ի դեպ, Ալիևն էլ է ավելի հանգիստ․․․»։

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան