Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Օսկանյանը հոգեվարքի մեջ է»․ Արսեն Թորոսյան

«Օսկանյանը հոգեվարքի մեջ է»․ Արսեն Թորոսյան
146
Այսօր, 20:00

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառումը․ «Օսկանյանը վերջնական հոգեվարքի մեջ է։
Մի լավաշ է գրել՝ համեմված ստերով։ Պնդումներ է անում, որոնք տասնյակ անգամ հերքվել են և ներկայացնում է որպես ճշմարտություն։ Այդպես է անում, քանի որ ցանկանում է, որ այդ ստերը իրականություն դառնան, ցանկանում է, որ լինի «միջանցք», որ զիջվեն տարածքներ, ինքնիշխանություն և իրավազորություն։ Բայց արի ու տես, որ ոչինչ չի զիջվում։ Ինչ ասես՝ արեցին Օսկանյանն ու իր աշխարհաքաղաքական շեֆերը, բայց գործող իշխանությունները մնացին հավատարիմ մեր պետականության կարևորագույն սկզբունքներին՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության։
Բայց ինչևէ, այս հոգեվարքը նորություն չէ։ Սովորել ենք։
Ինձ մեկ այլ հարց է հետաքրքրում։ Երբ Օսկանյանը Քոչարյանի հետ Ֆլորիդայի Քի Վեստ կղզում ջրային մոտորանավակ քշելու ընդմիջումներին նույն ամերիկյան միջնորդությամբ Մեղրիի վրայով անցնող էստակադայի կառուցում էր քննարկում, արդյոք Օսկանյանը կարծում էր, որ Հայաստանը ինչ-որ բան զիջում է, թե՞ ոչ։ Քոչարյանն ինքն էր վերջին ասուլիսում հարցեր տալիս, օրինակ՝ վթարի դեպքում ո՞վ է օգնության հասնելու, կամ ո՞ւմ ոստիկաններն են դրանով զբաղվելու։ Հիմա ես էլ եմ այդ հարցը տալիս նրանց. Մեղրիի վրայով անցնող էստակադայի վրա ո՞վ էր այդ գործառույթներն իրականացնելու։ Հայաստա՞նը։ Եթե այո, ապա ո՞րն էր էստակադայի կառուցման իմաստը։ Հետևաբար, պատասխանը կա՛մ ոչ է, կա՛մ՝ ոչ այդքան պարզ։ Սա, ինչպես ասում են Օսկանյանի ու Քոչարյանի աշխարհաքաղաքական տերերը, «информация к размышлению»…»։

Աղբյուրը`   Արսեն Թորոսյան