Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

36 ժամ ջուր չի լինելու

36 ժամ ջուր չի լինելու
268
Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2024 թ., 22:54

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Մ-6 միջպետական ճանապարհի վրա՝ Ախթալա քաղաքի կամրջի հարևանությամբ, «Արճիս-Ալավերդի» 530 մմ-ոց ջրատարի շրջանցման և ճանապարհի հարդարման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 11:00-ից մինչև դեկտեմբերի 17-ը ժամը 23:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Լոռու մարզի՝ Նեղոց, Շնող, Քարկոփ գյուղերի,
Տավուշի մարզի՝ Հաղթանակ, Դեղձավան, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Արճիս գյուղերի և Այրում քաղաքի: